Հունիսի 23-ին, դետեկտիվ ժանրի հետապնդում է եղել և կրակոցներ են հնչել Երևանում։
Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկը կասկածանքով Արին Բերդի փողոցում փորձել է կանգնեցնել «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել պարեկի օրինական կանգառ հրահանգին, դիմել է փախուստի՝ հարվածելով պարեկային ծառայության ավտոմեքենային։
Shamshyan.com-ի հաղորդմամբ պարեկները, տեսնելով որ նա չի ենթարկվում և դիմել է փախուստի, հետապնդել են մինչև Մանթաշյան փողոց, որտեղ 41 շենքի մոտ «Nissan Teana»-ն բախվել է Opel մակնիշի ավտոմեքենային։
Հետապնդման ընթացքում պարեկի կողմից կրակոց է արձակվել «Nissan Teana»-ի առջևի ձախ անվադողի վրա, իսկ երբ «Nissan»-ը բախվել է պարեկային ավտոմեքենային, անվտանգության բարձիկը բացվել է, ինչի պատճառով էլ 1 կամ 2 պարեկ տեղափոխվել են հիվանդանոց։ Արին Բերդի փողոցում էլ հայտնաբերվել է կրակված 2 պարկուճ։
Արդեն Մանթաշյան փողոցում պարեկներիn հաջողվել է վնասազերծել «Nissan»-ի վարորդին ու տեղափոխել ոստիկանության Շենգավիթի բաժին։
Ժամանած շտապօգնության խումբը տեղում օգնություն է ցուցաբերել նաև վթարված «Opel»-ի վարորդին։
Բաց մի թողեք
Ջարդել են Կառավարության աշխատասենյակների դռները, գույքը. ևս 10 անձի մասով վարույթի նախաքննությունն ավարտվել է, մեկը չկա․ Լուսանկար
Միքայել Մինասյանի հետ հանցակցությամբ փողերի լվացում կատարած անձի վերաբերյալ ևս մեկ քրեական վարույթ դատախազը հանձնել է իրավասու դատարան
Հայհոյել է՝ չիմանալով, որ դիմացինը հայերեն գիտի․ ուշագրավ միջադեպ՝ ծեծ Կասկադի սրճարաններից մեկում