15/10/2024

Եվրո 2024-ի ֆավորիտներն, ըստ Մխիթարյանի, Մեսսի, թե՝ Ռոնալդու ․․․

Մեսսի, թե՞ Ռոնալդու։ Հենց սկզբից ասեմ, որ դա շատ սխալ հարց է։ Եթե ես հիմա ձեզ հարցնեմ կապույտ, թե կարմիր, կանաչ, թե դեղին, ի՞նչ կպատասխանեք, ճաշակին ընկեր չկա։ Երկու ֆուտբոլիստներն էլ մեծագույն ֆուտբոլիստներն են։ Երկու ֆուտբոլիստներն էլ իրենց հետքն են թողել ու հիմա էլ թողնում եմ ֆուտբոլի պատմության մեջ։

Այս մասին Երևանում newmag / summer fest-ի շրջանակում հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանը։

«Խնդիրն այն է, որ ինչ-որ մեկը սիրում է «Բարսելոնա», մյուսը սիրում է «Ռեալ», այդ պատճառով էլ մեկը սիրում է Մեսսիին, մյուսը՝ Ռոնալդուին։ Քիչ առաջ մենք խոսում էինք, որ երեխաները լավ ֆուտբոլիստներ դառնում են աշխատասիրության ու տաղանքի շնորհիվ։ Հիմա սա կարծես նույն այդ հարցի պատասխանն է․ Ռոնալդուն աշխատասիրության հաշվին է դարձել Ռոնալու, Մեսսին՝ տաղանդի»,- ասել է Մխիթարյանը։

Եթե անկեղծ լինեմ, ապա չեմ սիրում դիտել Եվրոպայի ու Աշխարհի առաջնությունների հանդիպումները, չնայած գիտեմ, որ լինում են շատ հետաքրքիր խաղեր։ Ինձ ավելի շատ դուր է գալիս ակումբային ֆուտբոլը ու չգիտեմ ինչու է այդպես։

«Բայց կարող եմ իհարկե խոսել իմ ֆավորիտների մասին Եվրոպայի այս առաջնության շրջանակում։ Իմ ֆավորիտներն են Ֆրանսիայի, Գերմանիայի ու Իսպանիայի հավաքականները։  Ինչ-որ մի տեղ փորձում են նաև Իտալիային էլ այդ ցուցակում ընդգրկել՝ հասկանալով , որ այս Իտալիայի հավաքականը ընդհանրապես համեմատելու չէ երեք տարի առաջվա Իտալիայի հավաքականի հետ։ Թող հաղթի ուժեղագույնը։ Կարևորը դիտարժան ֆուտբոլ թող լինի, որ երկրպագուները հաճույք ստանան»,- ասել է նա։

Քանի լեզու գիտե՞մ։ Եթե անկեղծ պատասխանեմ, ապա 5 լեզվով եմ խոսում։ Այո, 5 լեզվով խոսում եմ լավ, իսկ պորտուգալարենն ու գերմաներենը մոռացել եմ։ Գերմանիայից երբ տեղափոխվեցի Անգլիա, չունեի խաղընկերներ, որոնց հետ կարող էի խոսել գերմաներեն։

«Հիմա «Ինտերում» ունենք իհարկե գերմանախոս ֆուտբոլիստներ ու նրանց խոսալուց միշտ սկսում եմ հիշել գերմաներենը։ Պորտուգալերենը սովորել էի, երբ 13 տարեկան էի։ Այդ ժամանակ «Փյունիկի» դպրոցից Ռուբեն Հայրապետյանը ինձ ուղարկեց Բրազիլիա իմ մյուս երկու խաղընկերների հետ, որպեսզի այնտեղ կարողանանք մարզվել, նոր բաներ սովորենք ու սովորածը բերենք Հայաստան։ Հետո ցավոք պորտուգալերենը նույնպես մոռացա, բայց հույս ունեմ, որ կարիերաս ավարտելուց հետո ժամանակ կունենում վերհիշելու սովորածս»,- ասել է նա։