Ավելի քան տասնհինգ ոստիկան է զոհվել՝ «Դաղստանի» կայունությունը զենքը ձեռքին պաշտպանելիս,- թելագրամ ալիքում գրել է «Ռուսաստանի» այդ ինքնավարության ղեկավար Սերգեյ Մելիկովը:
Հայտնի է դարձել, որ իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության տեղական քաղխորհուրդը որոշել է հեռացնել Սերգոկալա շրջանի ղեկավար Օմարովին:
Ըստ ուժային կառույցներին մոտ կանգնած աղբյուրների՝ վերջինս «ձերբակալված է»: Պաշտոնապես չի հաստատվել, բայց տարածված է, որ ահաբեկչական գործողություններին մասնակցել են Օմարովի երկու որդիները եւ զարմիկը: Որոշ աղբյուրներ պնդում են, որ նրանք սպանված են:
Նույն օրը հրթիռային հարձակման է ենթարկվել «ՌԴ Ռազմածովային ուժերի» Սեւաստոպոլի հենակայանը: Ռուսաստանյան աղբյուրները ներկայացնում են, որ հարձակման թիրախը խաղաղ բնակչությունն է: Արեւմտյան մամուլի տեղեկացվածությամբ, քաղաքացիական անձինք դարձել են «ուկրաինական խոցված հրթիռների վայր ընկնող բեկորների» զոհ: «Դաղստան»ում ահաբեկչության վերաբերյալ քաղաքական առաջին գնահատականն այն է, որ Սեւաստոպոլի հրթիռային թիրախավորումը եւ «Դերբենտում» ու «Մախաչկալում» հարձակումները «նույն կենտրոնի ձեռագիրն են,»:
Դաղստանում իրավիճակի սրացումը համընկնում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունում ,,խմբավորումների միջեւ պայքարի,, մասին արեւմտյան մամուլի մի շարք հրապարակումներին: Ըստ այդմ, ԱԴԾ տնօրեն 73-ամյա Բորտնիկովը նախագահ Պուտինին խնդրել է առողջական խնդիրների պատճառով իրեն զբաղեցրած պաշտոնից ազատել, բայց վերջնական որոշում դեռեւս ընդունված չէ, իսկ տարբեր խմբավորումներ պայքարում են իրենց հովանավորյալին Բորտնիկովի փոխանորդ դարձնելու համար:
Նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Վլադիմիր Պուտինը սկզբունքորեն նոր թիմ չի ձեւավորել, միայն որոշ փոխատեղումներ է արել, բայց մեկ շաբաթ առաջ «մաքրել է» պաշտպանության նորանշանակ նախարար Բելոուսովի շրջապատը, ընդհուպ մինչեւ աշխատակազմի ղեկավար: Մամուլում ակնարկներ կան, որ Պուտինը դժգոհ է ԱԴԾ-ից, «ոչ սպառիչ տեղեկություններ տրամադրելու համար, որ ազդել են պատերազմի վերաբերյալ որոշումների ընդունմանը,»:
Շուրջ մեկ ամիս առաջ Պուտինը հայտարարել է, որ Զելենսկիի նախագահական լիազորություններն ավարտվել են, Ուկրաինայում միակ լեգիտիմ իշխանությունը Գերագույն ռադան է: Ըստ երեւույթին, դա ԱԴԾ-ի եւ Արտաքին հետախուզության ծառայության տրամադրած տեղեկությունների հիման վրա քաղաքական հաշվարկ էր, որ, սակայն, չաշխատեց. Ռադայի նախագահ Ստեֆանչուկը հակադարձեց, որ ռազմական դրության պայմաններում նախագահի ընտրություններ չեն անցկացվում, եւ Զելենսկին մնում է Ուկրաինայի օրինական նախագահ:
Դերբենտում եւ Մախաչկալայում զինված բախումները հաջորդեցին Պուտինի Հյուսիսային Կորեա եւ Վիետնամ այցին, որից հետո նա ասել է, որ ուկրաինական պատերազմում հույսը պետք է դնել միայն սեփական հնարավորությունների վրա: Ոչ ոք չգիտի, թե Ուկրաինայի հարցում ինչ որոշում կընդունի ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ դաշինքի անդամ ավելի քան քսան երկիր Ուկրաինայի հետ անվտանգային պայմանագիր կստորագրի: Եթե դա տեղի ունենա, Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի ուղղակի առճակատումը կֆորմալացվի:
Այս «կախյալ» վիճակում Անվտանգության դաշնային ծառայությունն է Պուտինին հուշում, որ պետք է «կանգ առնել»: Թե՞ Պուտինն է փորձում ստեղծված կրիտիկական իրավիճակի համար պատասխանատվությունը ԱԴԾ-ի եւ մյուս ուժայինների պատասխանատվությանը բարդել: Դաղստանը Կովկաս է: Մայիսի 16-ին Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Իլհամ Ալիեւին Կովկասի կայունության պատասխանատու է կարգել:
Բաց մի թողեք
Պուտինը փորձում է խաղալ․ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար չի ուրվագծվում
ԱՄՆ Թել Ավիվին տալիս է ռեգիոնալ ամենաթողության «անցաթուղթ»
Գերմանիան վերադառնում է որպես Եվրոպայի առաջնորդ. Մերցի տեսանյութը՝ վճռականության ուղերձ Բեռլինից