Եվրո2024․ B խումբ
Խորվաթիան և Իտալիան ոչ-ոքի (1-1) խաղացին
54-րդ րոպեին Իտալիայի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման ետ մղեց Խորվաթիայի կիսապաշտպան և ավագ Լուկա Մոդրիչի 11 մետրանոց հարվածը։ Սակայն 1 րոպե անց կրկին վտանգավոր պահ ստեղծվեց իատալացիների դարպասի մոտ․ Դոննարումման կարողացավ 1 հարված ետ մղել, սակայն Մոդրիչը բոլորից շուտ կողմնորոշվեց ու մոտ տարածությունից գրավեց դարպասը։
Այնուամենայնիվ «Լա Սկուադրա Աձձուրան» հաջողեց հավասարեցնել խաղի հաշիվը։ 90’+8-ին՝ վերջին րոպեին, Իտալիայի հարձակվող Մատտիա Ձակայնին Ռիկկարդո Կալաֆիորիի փոխանցումից հետո գրավեց խորվաթների դարպասն ու փլեյ-օֆֆի ուղեգիր ապահովեց։
Եվրո2024․ B խումբ
Ալբանիան 0-1 պարտվեց Իսպանիային ու դուրս մնաց առաջնությունից
Խաղի միակ գնդակի (13′) հեղինակ դարձավ Ֆերրան Տորրեսը (Դանի Օլմո)։
3 խաղից հետո խմբային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝
1․ Իսպանիա 9 միավոր
2․ Իտալիա 4 միավոր
3․ Խորվաթիա 2 միավոր
4․ Ալբանիա 1 միավոր




Բաց մի թողեք
Գարեգին Վարդանյանի հետ վերջին զանգը եղել է հոկտեմբերի 13-ին, նա տուն է «վերադարձել» անմահանալուց մեկ տարի հինգ ամիս անց. Լուսանկարներ
ՆԳՆ-ն նոր առաջարկ ունի. Փոփոխություններ վարորդական վկայական ստանալու քննությունների գործընթացում
Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը