18/07/2024

Ֆիդանը հիշեցնում է, թե Պուտինին ինչ է սպասում Թուրքիայում՝ կդիմադրի՞

Թուրքիայի արտգործնախարարը Ֆիդանը բարձրաձայնել է հուլիսի 4-ին Աստանայում Շանհայի գործակցության գագաթնաժողովի շրջանակում Պուտինի հետ հանդիպման Էրդողանի պատրաստակամությունը, միաժամանակ ասելով, որ Թուրքիան սպասում է Պուտինի այցին:

Այսինքն, Անկարան արձանագրում է, որ բավարարված չի լինի այդ հանդիպումով: Այդ հանդիպման մասին շաբաթներ առաջ Մոսկվայում նույն Ֆիդանին ընդունելով ասել էր ՌԴ նախագահ Պուտինը, չխոսելով Թուրքիա իր այցի մասին, որի մասին խոսվում է դեռեւս նապորդ տարվա գարնանից՝ երբ Էրրդողանը պատրաստվում էր նախագահի ընտրության, բայց որը չի կայանում առ այօր:

Պուտինն ընդ որում խոսել էր Աստանայում հնարավոր հանդիպման մասին այնպիսի տոնայնությամբ, որ թողնում էր հետեւյալ իմաստային տպավորությունը՝ «քանի որ Էրդողանը լինելու է այնտեղ, ապա չեմ զլլանա՝ կհանդիպեմ»:

Մինչդեռ, իր վերընտրությունից հետո Պուտինը անցնում է այցերի այնպիսի երթուղի՝ Չինաստան, Ուզբեկստան, Հյուսիսային Կորեա եւ Վիետնամ, որը Թուրքիա այցի շարունակվող հետաձգման ֆոնին պարզապես ցույց է տալիս, որ Անկարան այսօր գոնե չկա Պուտինի առաջնահերթություններում:

Միեւնույն ժամանակ, ուշադրության է արժանի այն, որ Անկարան Թուրքիայում Պուտինին սպասելու, ասել կուզի՝ Աստանայում հանդիպումով բավարարված չլինելու մասին ազդակը բարձրաձայնում է Ռուսաստանում հերթական խոշոր ահաբեկությունից հետո, որ տեղի ունեցավ նախօրեին Դաղստանում: Անկարան ըստ ամենայնի «որսում» է առիթն ու փորձում օգտվել պահից, երբ Ռուսաստանը խոցված է:

Ընդ որում, Դաղստանում տեղի ունեցած ահաբեկությունը, ըստ նախնական տվյալների, ԻԼԻՊ կազմի մեջ մտնող «Վիլայաթ Խորասան» խմբավորման ձեռքի գործն է: Իսկ այստեղ հետաքրքիր է այն, ինչի մասին մատնանշել էի առավոտյան անդրադարձ հոդվածում, հիշեցնելով, որ մի քանի օր առաջ թուրքական մամուլը տեղեկություն էր հրապարակել, թե Անկարան Ռուսաստանին տեղեկություններ փոխանցելով օգնել է կանխել նոր խոշոր ահաբեկություն Մոսկվայի առեւտրային կենտրոններից մեկում:

Իսկ խոսքը հենց «Վիլայախ Խորասան» խմբավորման վերաբերյալ տվյալների մասին էր, որ ըստ թուրքական Հյուրիեթի, Անկարան փոխանցել է Մոսկվային: Իսկ այդ խմբավորման՝ «դաղստանյան պլանների» մասին Անկարային ոչինչ հայտնի չի՞ եղել: Համենայն դեպս ուշագրավ է, որ ավելի քան երկու տասնյակ մարդ խլած այդ ահաբեկությունից հետո հանկարծ թուրքական հետախուզության նախկին պետ, ներկայիս արտգործնախարար Ֆիդանը հիշեցնում է, որ Պուտինին սպասում են Թուրքիայում: Պուտինը կդիմադրի՞ Աստանայում: