09/10/2024

Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ զորամասի մոտ վիրավnր է եղել

Հունիսի 21-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շահումյան գերեզմանոցի ճանապարհին՝ զորամասի մոտ, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։

Նույն օրը ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել որ, Մազմանյան փողոցի 1 հասցեի մոտ 35-40 տարեկան տղամարդ կա ընկած գետնին, ում կամ ծեծի են ենթարկել կամ ավտոմեքենայի տակ գցել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20։40-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին են զանգահարել «Արմենիա» բժշկական կենտրոնից և հայտնել որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 39-ամյա Սուրեն Թ․-ն:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սուրեն Թ․-ին մարմնական վնասվածքներ են հասցրել Երևանի բնակիչներ 39-ամյա Գագիկ Հ․-ն և 38-ամյա Տիգրան Գ․-ն:

Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ Գագիկ Հ․-ին և Տիգրան Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։