Google ընկերությունը YouTube տեսացանցում հանդես է եկել նորարարությամբ։ Փորձնական ռեժիմով ներմուծվել է «հայփ» Hype ֆունկցիան, որը մի կողմից փոխարինում է «լայքին», մյուս կողմից օգնում ոչ մեծ ալիքներ ունեցող հեղինակներին առաջ մղել իրենց ալիքները։
Նորարարությունը կիրառվում է այն ալիքների համար, որոնք ունեն մինչեւ 500 հազար բաժանորդ։ Յոթ օրվա ընթացքում «հայփ» ֆունկցիան նպաստում է տեսահոլովակների առաջմղմանը։ Այն առայժմ հասանելի է Բրազիլիայում, Թուրքիայում եւ Թայվանում։
Որքան շատ են տեսահոլովակների դիտողները «հայփ»-ում տեսահոլովակները, այնքան մեծ է հավանականությունը, որ այն կհայտնվի ամենից հայտնի հոլովակների «Նավիգատոր» բաժնում։
Այսպիսով այն աշխատում է նույն կերպ, ինչ որ «լայքերի» կամ «մեկնաբանությունների» բաժինները, որոնք օգնում են հոլովակների առաջմղմանը։ Նշվում է, որ YouTube-ի ղեկավարությունը մտադիր է փորձնական ժամկետի ավարտից հետո լսել օգտատերերի արձագանքները եւ «հայփ» ֆունկցիան, եթե իրեն արդարացված համարվի, ներդնել նաեւ այլ ռեգիոնների համար եւս։

Բաց մի թողեք
Առողջապահության ոլորտի պաշտպանները պահանջում են ԵՄ բյուջեում առանձնացնել առողջապահության ֆինանսավորումը
«ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքները սկսվում են․ ի՞նչ է սպասվում հաջորդիվ
Ինչ խնդիրների առաջ կկանգնի Հայաստանը