19/03/2025

Ադրբեջանը քայլ կանի դեպի Վաշինգտոն, միաժամանակ կանգնած մնալով իր պայմանների «վրա»

Ադրբեջանի նախագահ Ալիեւը հերթական անգամ հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելն է:

Միաժամանակ, Ալիեւը հայտարարել է, որ հնարավոր է համաձայնության գալ հիմնական սկզբոունքների շուրջ՝ առաջիկա ամիսների ընթացքում, եւ նախաստորագրել այդ սկզբունքները, հետո շարունակել աշխատել տեքստի վրա:

Սա ըստ էության հնարավոր է գնահատել Բաքվի անուղղակի, կամ նույնիսկ ուղիղ առաջարկ՝ գնալ որեւէ փաստաթղթի նախաստորագրման: Շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հիմնական սկզբունքները համաձայնեցված են, մնում է դրանք ներառել փաստաթղթի տեքստում, այսինքն վերածել տեքստի: Ալիեւը սակայն խոսում է այն մասին, որ, դեռ կա սկզբունքների շուրջ անելիք աշխատանք, այն էլ առաջիկա ամիսների կտրվածքով, միաժամանակ առաջարկելով նախաստոր

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայանը մեկնելով Բաքու հայտարարել էր, որ խաղաղության ուղղությամբ քայլեր անելու ժամանակն է, նշելով, որ Երեւանը պատրաստ է խիզախ որոշումների: Ինչ որ որոշում էլ Վաշինգտոնն ակնկալում է Բաքվից, եւ ահա, Ալիեւի հայտարարությունն ըստ ամենայնի այդ ակնկալիքը «արդարացնելու» Ադրբեջանի քայլն է:

Այսինքն Ալիեւը որպես տարբերակ առաջարկում է հիմնական սկզբունքների շուրջ համաձայնություն եւ նախաստորագրում, միաժամանակ կրկնելով, որ պայմանագրի տեքստ կստորագրի, երբ Հայաստանը փոխի Սահմանադրությունը: Ավելորդ է ասել թերեւս, որ Ալիեւի «թիրախը» Հայաստանի Սահմանադրոության մեջ հղումն է Անկախության հռչակագրին, որտեղ կա 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը:

Բայց, արդյո՞ք նախաստորագրման տարբերակը բավարար է այն նպատակների համատեքստում, որ ունի Վաշինգտոնը եւ որի մասին բարձրաձայնել է Ջեյմս Օ Բրայանը՝ կառուցել Կենտրոնական Ասիա Միջերկրական ծով առեւտրային միջանցք: Հնարավոր է իհարկե, որ Վաշինգտոնին կարող է դա գոհացնել իբրեւ մեկ այլ առաջ, ինչը միեւնույն ժամանակ հնարավոր կլինի որպես Բայդենի վարչակազմի արտաքին կապիտալ օգտագործել նաեւ ԱՄՆ նախագահի նոյեմբերյան ընտրությանը:

Այլ կերպ ասած, Ադրբեջանը քայլ կանի դեպի Վաշինգտոն, միաժամանակ կանգնած մնալով իր պայմանների «վրա»: