Արդեն տեղեկացրել ենք, որ Ադրբեջանի կողմից ՀՀ-ին փոխանցված՝ ենթադրաբար 2 հայ զինծառայողների մասունքների նույնականացման նպատակով 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ-ի դեմ սանձաազերծված ագրեսիվ պատերազմի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ։
Փորձաքննության եզրակացություններն ստացվել են, որոնց արդյունքում 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիվ պատերազմի հետևանքով գտնվելու վայրն անհայտ՝ ՀՀ ԶՈւ երկու զինծառայողների ինքնությունները պարզվել են։
2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձ այլևս չկա։
ՀՀ քննչական կոմիտե

Բաց մի թողեք
Արագածում արդեն խորը ձմեռ է․ Անձրև, ամպրոպ. եղանակը առաջիկա օրերին
Քիմ Քարդաշյանը ապշեցրել է համացանցը. Լուսանկարներ
Դժբախտություն Լևոն Ջավախյանի ընտանիքում. Լուսանկար