16/07/2024

Հունգարիայի վարչապետ Օրբանն է ամենակեղտոտ խաղեր տվողը

Բաքվի իշխանական մամուլը հայտնում է «որ հուլիսի 4-ին Ադրբեջան կայցել է «Հյուսիսային Կիպրոսի» թուրքական հանրապետության առաջնորդ» Էրսեն Թաթարը: Ուշագրավ է «որ տեղեկատվության աղբյուրը նշվում է «Բաքվում» «ՀԿԹՀ» ներկայացուցչությունը»:

Ադրբեջանական մամուլը առաջին անգամ է հրապարակայնացնում «որ «ՀԿԹՀ»-ն Բաքվում «ներկայացուցչություն» ունի, ինչը նշանակում է որ Կիպրոսի հյուսիսի թուրքական օկուպացիան լեգիտիմացնելու ուղղությամբ Իլհամ Ալիեւն առաջին սկզբունքային քայլն արել է:

Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը կայցելի Բաքու, իսկ հաջորդ օրը Շուշիում կգումարվի Թուրքական պետությունների կազմակերպության երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպում:

Այս առթիվ Բաքվի իշխանական լրատվամիջոցը գրում է, որ Շուշի կայցելեն Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի եւ Կիրգիզիայի առաջնորդները: Ակնկալվում է, որ նրանց կմիանան «դիտորդ երկրների ղեկավարները»:

ԹՊԿ-ն երկու դիտորդ – անդամ ունի՝ Հունգարիան եւ Թուրքմենստանը, որ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին հրավիրված չէ, ինչպես նաեւ՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որ երկու օր առաջ Կիեւում էր՝ որպես Եվրոպայի խորհրդի նախագահությունը վեց ամսով ստանձնած երկրի առաջնորդ: ՇՀԿ Աստանայի գագաթաժողովը պետք է որոշի կառույցին Բելառուսի անդամակցության հարցը:

Այդուհանդերձ, ավելի առանցքային է պատկերվում հանգամանքը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՇՀԿ գագաթաժողովի մեկնարկից առաջ բանակցություններ կվարի Իլհամ Ալիեւի, իսկ հաջորդ օրը՝ Ռեջեբ Թայիպ Էրդողանի հետ: Գրեթե ակնհայտ է, որ եթե Շուշիում ԹՊԿ առաջնորդների հանդիպումը կայանա, ապա ներկա է գտնվելու նաեւ «ՀԿԹՀ նախագահ» Թաթարը: Էրդողանը պնդում է, որ «ՀԿԹՀ»-ն պետք է Թուրքկան պետությունների կազմակերպության լիիրավ անդամ ընտրվի։

Կենտրոնական Ասիայի թուրքախոս պետությունները որոշում են հաղթահարել Ռուսաստանից կախվածությունը և կապվել Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով Եվրամիության հետ: Կիպրոսը Եվրամիության անդամ է, միացյալ նահանգները և Եվրամիությունը «ՀԿԹՀ»-ն չեն ճանաչում, ինչպես նաեւ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, նույնիսկ Պակիստանը: Այս երկրները Շանհայի համագործակցության կազմակերպության անդամներ են:

Դիվանագիտական ի՞նչ հնարք է գործադրելու Էրդողանը։ «Շուշիում Թուրքական պետությունների կազմակերպության թեկուզ ոչ ֆորմալ գագաթաժողովի անցկացումը համաձայնեցնի Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի եւ Իրանի հետ»։ «Որքանո՞վ է ստույգ Բաքվի մամուլի անոնսը, որ Հունգարիան նույնպես կարող է ներկա գտնվել Շուշիի «թուրքահավաքին»։ Հունգարիան առանց այդ էլ Եվրամիության հետ չափազանց բարդ հարաբերությունների մեջ է։

Երեւում է, Էրդողանը փորձում է Ադրբեջանը եւ Կենտրոնական Ասիայի թուրքախոս պետությունները Ռուսաստանի ազդեցության գոտուց հնարավորինս հեռու պահել կամ անգամ դուրս բերել։ Դա զուտ նրա նախաձեռնությունն է, թե՞ համաձայնեցված է Արեւմուտքի հետ։

Շուշիի «թուրքահավաքից» երեք օր հետո Էրդողանը կմեկնի ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթաժողովին։ Աստանայում Վլադիմիր Պուտինը ձգտելու է Ադրբեջանը եւ Կենտրոնական Ասիայի թուրքախոս պետությունները ներգրավել եվրասիական անվտանգության համակարգում։

Մոսկվան նախաձեռնում է անվտանգային լայնաֆորմատ համակարգ: Պատահական չէ, որ Աստանա է հրավիրվել նաեւ Մոնղոլիայի նախագահը: Վերջերս Ուլան-Բատոր էր այցելել Բելառուսի նախագահ Լուկաշենկոն: Մինչ այդ նա երկու օր գտնվել է Ադրբեջանում:

Բայց այդ ընթացքում տեղի չի ունեցել ամենակարեւորը՝ Պուտինի չի այցելել Անկարա: Գուցե Պուտին-Էրդողան տարաձայնությունների հաղթահարման միջնորդություն Հունգարիայի վարչապետ Օրբա՞նն է ստանձնում: