Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից հայտնում են, որ «Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր, թատրոնի և կինոյի դերասան Քևին Սփեյսին հուլիսի 8-ին վարպետաց դաս է անցկացնելու բուհում:
«Կարող են մասնակցել Թատրոնի ֆակուլտետի, Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի ուսանողները։ Մասնակիցների թիվը՝ 10: Ընտրական փուլը կկայանա հուլիսի 5-ին՝ ժամը 11:00-ին, ԵԹԿՊԻ-ի Միջազգային կապերի բաժնում: Վարպետաց դասն ընթանալու է բացառապես անգլերենով (թարգմանություն չի լինելու)»,- հայտնում են բուհից:
Հայաստանի Ամերիկյան համալսարանում Քևին Սփեյսիի հետ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ ժամը 16:00-ին։
Հայաստանում Նիդերլանդների դեսպան Յապ Ֆրեդերիքսն այսօր մասնակցել է «Ոսկե ծիրան» փառատոնի բացման ասուլիսին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Եւս մեկ անգամ ուզում եմ շեշտել` «Ոսկե ծիրանը» միայն փառատոն չէ, այլ Հայաստանի մշակութային պատուհանն է դեպի աշխարհ»,- գրել է նա։
Բաց մի թողեք
Կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը
ԼՂ-ի պատերազմի մասին պատմող «1489» ֆիլմը հաղթել է Հռոմի վավերագրական ֆիլմերի փառատոնում. Լուսանկար
Առաջին դասարանցուն ծեծած ուսուցիչն ազատվել է աշխատանքից. ԿԳՄՍ-ն առաջիկայում նաև հայց կներկայացնի