21/07/2024

Հայաստանը փորձում է իրեն հեռու պահել Պուտինի ազդեցությունից և ավելի մոտ գնալ Արևմուտքին․ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ

Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնը Հայաստանի Ազգային ժողովում հայ գործընկերների հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում նկատեց՝ ԱՄՆ ներկայացուցիչները լսել են տարածաշրջանի մարտահրավերները։

«Հայաստանը փորձում է իրեն հեռու պահել Պուտինի ազդեցությունից և ավելի մոտ գնալ Արևմուտքին։ Հայաստանի անկախ արտաքին քաղաքականություն վարելու ցանկությունն ու ԽՍՀՄ վերականգնելու Ռուսաստանի նկրտումները հակազդելու առումով և պաշտպանությունը խորացնելով՝ մենք կարող ենք օգնել Հայաստանին՝ լինել դիմակայուն արտաքին ճնշումների նկատմամբ»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ սա շահավետ կլինի ՀՀ ժողովրդի ու տարածաշրջանում գլոբալ անվտանգության համար․ «Թուրքիան ՆԱՏՕ անդամ է, իսկ Ադրբեջանը օգտվում է իր գազային ռեսուրսներից, իսկ Հայաստանը Նահանգների համար կարևոր գործընկեր է»։

Վերջինս Ադրբեջանին կոչ արեց արագ ամփոփել խաղաղության գործընթացը, իսկ Թուրքիային հորդորեց քայլեր ձեռնարկել հարաբերությունների կարգավորման համար։

Խաղաղության համաձայնագրի նպատակը Հայաստանի համար պետք է ապահովի, որ սահմանների նկատմամբ չլինեն ռազմական հարձակումներ։

Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում իր գլխավորած երկկուսակցական պատվիրակության և հայ գործընկերների հանդիպումից հետո համատեղ ասուլիսում հայտնեց Մերիլենդ նահանգից սենատոր Բին Կարդենը:

«Մարդիկ պետք է վստահություն ունենան, որ չկա ռազմական գործողությունների սպառնալիք։ Ես անձամբ կուզենայի, որ հնարավորինս շատ հարցերի անդրադառնանք, մենք աջակցում ենք բոլոր պահվող անձանց և նաև մշակութային ժառանգության պաշտպանության հացերն ենք կարգավորում, բայց Հայաստանի համար դա է կարևոր, որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություն չլինի»,- ասաց նա։

Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնն էլ նշեց՝ ԱՄՆ-ն պաշտպանելու է Հայաստանի ինքիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, փորձելու է աջակցել ռազմագերիների վերադարձի հարցում։