25/07/2024

Հայաստանում բենզինը մեկ ամսում էժանացել է 20 դրամով

2024 թ. հունիսին մայիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 0.2 % և 0.1 %–ով:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներից:

Ըստ պաշտոնական տվյալների` 2024 թ. հունիսին 2023 թ. հունիսի համեմատ գրանցվել է բենզինի 25.7 % և դիզելային վառելիքի 16.5 % գնաճ, սակայն 2023 թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 6.3 % և 4.3 %–ով: