Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցը գրում է, որ Մոսկվա-Բաքու թռիչքի ընթացքում Հունգարիայի վարչապետ Օրբանը լրագրողին ասել է, որ «մոտակա օրերին մի շատ կարեւոր այց կկատարի», բայց, թե որտե՞ղ՝ համարել է «մեծ գաղտնիք»:
Inosmi.ru կայքը փոխանցում է Վլադիմիր Պուտինի հետ ավելի քան երեք ժամ տեւած բանակցությունների մասին Վիկտոր Օրբանի հայտնած գլխավոր տեղեկությունը: Ռուսաստանի նախագահը մերժել է ներկայիս շփման գծում «կրակի նախնական դադարեցման առաջարկությունը»: Հունգարիայի վարչապետն ինչու է հրապարակայնացրել այդ գաղտնիքը, որ փաստացի մի բան է նշանակում՝ Մոսկվվան պահանջում է Կիեւի խաղաղ կապիտուլյացիա, հակառակ դեպքում պատերազմը կշարունակվի:
Ուկրաինական պատերազմը սկսվել է Պուտինի եւ Ալիեւի հանդիպումից երկու օր անց: Ապրիլի 23-ին վերադառնալով Մոսկվայից, Ալիեւն ասել է, թե պատերազմի ելքը ոչ ոք չգիտի:, բայց հրադադարի հաստատումը եւ հակամարտության սառեցումը հավանական էր գնահատել: Վիկտոր Օրբանը, հավանաբար, Շուշիում նրան ասել է, որ այդ առումով հույսեր չպետք է փայփայել:
Regnum-ը, որ Թուրքիային եւ Ադրբեջանին վերաբերող հարցերում ավանդաբար զուսպ է, գրում է, որ Էրդողանը ռուս-ուկրաինական կարգավորման միջնորդ չի կարող լինել, որովհետեւ Ուկրաինային սպառազինություններ է մատակարարում: Լրատվամիջոցի տեղեկացվածությամբ՝ Թուրքիան Ուկրաինայում սեփական կործանիչների շարժիչների արտադրություն է հիմնում: Դա արդեն ավելին է, քան՝ ԱԹՍ-երի մատակարարումը կամ նույնիսկ համատեղ արտադրությունը:
Որտե՞ղ է այս օրերին գտնվել Թուրքիայի նախագահը: Պաշտոնապես նա Բեռլինում պետք է դիտեր Հոլանդիա-Թուրքիա ֆուտբոլային խաղը: Ալիեւը Շուշիից Թուրքիայի հավաքականին հաղթանակ է մաղթել: Ըստ էության, դա էժանագին ժեստ է, եթե քաղաքական ենթատեքստ չունի եւ չի վերաբերում Էրդողանի առաքելությանը: Գուցե Հունգարիայի վարչապետը Ֆիզուլիից Բեռլին՝ Էրդողանի հետ բանակցությունների՞ է մեկնել:
Գրեթե համաժամանկյա՝ Բուլղարիայի նախագահ Ռուդեւը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթաժողովում երկիրն ինքն է ներկայացնելու եւ բարձրացնելու է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցը, իսկ Սլովակիայի վարչապետ Ֆիցոն ափսոսանք է հայտնել, որ Օրբանի հետ Մոսկայում չի գտնվել:
Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի հանձնակատար Ժոզեպ Բորելը ԹՊԿ գագաթաժողովին Վիկտոր Օրբանի ներկայության մասին բառացիորեն հետեւյալն է ասել: «Օրբանը Եվրամիությունից մանդատ չի ստացել, որպեսզի նրա շահերը ներկայացնի Թուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովում.» Պուտին-Օրբան բանակցությունների առթիվ, Բորելն ասել է, որ Հունգարիայի վարչապետը Մոսկվա է այցելել «բացառապես երկկորղմ հարաբերությունների շրջանակներում»:
Հունգարիայի վարչապետն, անկասկած, քաղաքական կամիկաձե չէ, որպեսզի սեփական ռենոմեն նման փորձության դնի: Արեւմուտքը չի կարող չանհանգստանալ Թուրքիա-Չինաստան՝ Ադրբեջանով եւ Պակիստանով միջնորդավորված մերձեցմամբ:
Օրբանը փորձել է հասկանալ, թե մինչեւ ինչ աստիճանի կարող է հասնել այդ համագործակցությու՞նը: Հունգարիան կհեռանա՞ Թուրքական պետությունների կազմակերպությունից, թե լիիրավ կանդամակցի: Իսկ Թուրքիային որքանո՞վ է ձեռնտու այդ կառույցը, եթե կայանա որպես Չինաստանի կրեատուրա:
Բաց մի թողեք
Հայաստանում թմրանյութերի թեստավորման կեղծ «հետաքննություն». Պրիգոժինի «Վագները» թաքնված է ապատեղեկատվության հետևում
Արամ Ա-ի մոտ ինչ է փնտրում Ռուսաստանի դեսպանը
Օդանավերը չեն կարողանում իջնել Զվարթնոցում, ինչ է պատահել