Հուլիսի 5-ին՝ գիշերվա ժամը 4:40-ին, ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքով «Կապան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Աճանան գյուղի բնակիչ 20-ամյա մի երիտասարդ:
Ըստ բժշկի՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գիշերվա ժամը 2-ի սահմաններում Սյունիք բնակավայրում գտնվող գիշերային մի ակումբում տուժած երիտասարդը վիճաբանել է Հալիձոր գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդի հետ: Հետո երկուսով դուրս են եկել ակումբի բակ, որտեղ սկսված ծեծկռտուքի ընթացքում էլ 29-ամյա հալիձորցին իր մոտ եղած դանակով հարվածել է 20-ամյա երիտասարդին։
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դանակահարողը ներկայացել է բաժին, ընդունել մեղքը և ներկայացրել հանցագործության գործիք դանակը։ Նա ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն, հանգամանքները պարզվում են:
Բաց մի թողեք
Վրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Երևանի հյուրանոցում 2 աղջիկ գողացել են իր 4500 դոլարը
Ձերբակալություն Գյումրիում. ինչի՞ համար է մեղադրվում Վարդան Ղուկասյանի նախկին խոսնակ Լիլիթ Աղեկյանը
«Յուքոմ», «Սպայկա», «Մեծ անիվ», «Ջերմուկ». ի՞նչ ընկերություններ են առնչվում Մինասյանի փողերի լվացման վարույթին