Հուլիսի 5-ին հերթական ողբերգական դեպքն է տեղ ունեցել Երևանում գործող «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնում:
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 6-ին արթմեդ բժշկական կենտրոնում բուժառու է մահացել:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է. նշված ԲԿ-ում մահացել է Երևանի բնակիչ 32-ամյա Լիանա Ս.-ն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս հուլիսի 5-ին նշված բժշկական կենտրոնում քթի շրջանում վիրահատության է ենթարկվել և այդ ժամանակ էլ մահացել է:
Նա Հայաստան էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից՝ վիրահատվելու համար:
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը» հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ֆոտոլրագրողի տեղեկութուններով՝ մահացածը ուներ 2 անչափահաս երեխա, իսկ նշված ԲԿ-ում քթի վիրահատությունից 3-րդ ողբերգական դեպքն է տեղի ունենում:
Բաց մի թողեք
«Գազել»-ի վթարի հետևանքով 7 տուժածից մեկն անչափահաս է. բոլորի վիճակն այս պահին գնահատվում է ծանր
Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 2 տասնյակից ավելի զինված դիրքերով. Լուսանկար
«Արթկոսմեդ»-ում ինչպես ու ինչու է մահացել պլաստիկ վիրահատվող պացիենտը