10/10/2024

Գորայքի ողբերգական վթարից տուժածներից 4-ը՝ 20, 1-ը՝ 21 տարեկան է. հայտնի է նրանց ինքնությունը

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնել Գորայքում տեղի ունեցած ողբերգական վթարից:

Նշվում է, որ հուլիսի 11-ին՝ ժամը 11:04-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մ գլորվել հարակից ձորը:

Վարորդը և ուղևոր Ա. Մ.-ն (ծնված 2004 թ․) մահացել են. վերջիններիս դիերը փրկարարները մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Ա. Ա.-ն (ծնված 2004 թ.), Ն. Դ.-ն (ծնված 2004 թ.), Ս. Մ.-ն (ծնված 2004 թ.) և Ռ. Ո.-ն (ծնված 2003 թ․) տեղափոխել են բժշկական կենտրոն:

Նշենք՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը և ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արմեն Մամյանը տեղում մահացել են, իսկ տուժած ուղևորներն են Շիրակի մարզի բնակիչ 20-ամյա Ազատ Առաքելյանը, Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Նորայր Դանիելյանը, Շիրակի մարզի բնակիչներ 20-ամյա Ռաֆիկ Ոսկանյանը, 20-ամյա Սամվել Մամիկոնյանն ու Տավուշի մարզի բնակիչ Հայկ Սառիկյանը:

Հնարավոր է սա car նկարն է