14/07/2024

«Դաշույնը թիկունքում պահած». Միայնակ ու անտեր Պուտինը

ՌԻԱ-Նովոստին «Դաշույնը թիկունքում պահած». Ռուսաստանի բարեկամները բացահայտել են իրենց շահերը «խորագրով» խմբագրական է հրապարակել, որտեղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի առաքելությունը բնորոշված է որպես «Մոսկվայի», «Պեկինի», եւքպական աջ ուժերի եւ ամերիկյան թրամփականների միջեւ փոստատարություն։

Ըստ երեւույթին, Մոսկվայում զայրացած են գերմանական Օրբանի խոստովանությունից, որ Ռուսաստանը ներխուժել է Ուկրիանան, բայց ինքը դատավոր չէ, միայն ձգտում է հրադադարի հաստատման հասնել: Ռուսաստանյան պետական լրատվամիջոցը նաեւ շատ թափանցիկ ակնարկում է, որ Եվրախորհրդարանում «ռուսամետ խմբակցություն» ձեւավորելու նախագիծը, որի պատասխանատուն Օրբանն էր, նույնպես ձախողվել է։

Հատկապես առանձնացված է Մարի Լե Պենի հայտարարությունը, որով նա հավաստում է, որ Ուկրաինային իր կուսակցության անվերապահ աջակցությունը: Խմբագրականը նրբորեն շրջանցում է Հունգարիայի վարչապետի՝ Թուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովին մասնակցությունը: Ըստ ամենայնի, դրա անհրաժեշտությունը չկա: Վաշինգտոն ուղեւորվելուց առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը չափազանց բաց է արտահայտվել. «Մենք շարունակում ենք սատարել Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը»:

Եվրոպայի քաղաքական մասնատվածությունը Ռուսաստանին ձեռնտու է, եւ մենք, իհարկե, կողջունենք աջից, ձախից, վերեւից եւ ներքեւից ցանկացած նախաձեռնություն, որ կարող են օգնել՝ արագացնելու մեր հաղթանակը: Բայց պատմությունը վկայում է, որ մեր հաղթանակների պայմանը մեր միասնությունն է, սեփական ուժերին ապավինելը,- ասում է ՌԻԱ-Նովոստիի խմբագրականը, որ հրապարակվել է Հնդկաստանի վարչապետի մոսկովյան այցի հաջորդ օրը:

Հուլիսի 9-ին ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլերը, պատասխանելով հարցին, թե Հնդկաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին փոխանցելու՞ է ԱՄՆ ուղերձը, որ Մոսկվայի հետ ցանկացած շփում պետք է հարգի ՄԱԿ-ի Կանոնադրությունը եւ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը,-խուսափողաբար ասել է, թե տեղյակ չէ՝ «պարոն Մոդին ամերիկյան վարչակազմի հետ խորհրդատվություններ ունեցե՞լ է կամ ինչ ուղերձ է տարել Մոսկվա»։

Պետդեպի խոսնակը փաստացի չի հերքել, որ Հնդկաստանի վարչապետը կարող էր Վաշինգտոնից Մոսկվային ուղերձ փոխանցել: Այս համատեքստում Վիկտոր Օրբանին տրված «փոստատար» բնորոշումը, թերեւս նաեւ հարցվում է, թե Հնդկաստանի վարչապետի՞ն է վերագրվում: ՌԻԱ-Նովոստին, հավաստագրելի չէ, որ նախագահ ընտրվելու դեպքում Դոնալդ Թրամփի քաղաքականությունը կտարբերվի Վաշինգտոնի ներկայիս դիրքորոշումից: “Եթե Թրամփն ընտրի ուլտիմատումի տարբերակը, որ անընդունելի է, Վիկտոր Օրբանն առանց աչք թարթելու Ռուսաստանին կանվանի ագրեսոր,” ասված է խմբագրականում։

Իհարկե, բացառված չէ, որ ռուսաստանյան պետական քարոզչությունը նաեւ ներքաղաքական կատառումներից ելնելով կամ անհրաժեշտությունից դրդված է նախագահ Պուտինից «վճռական մենակի» կերպար ստեղծում: Բայց գլխավոր ազդակն, ըստ երեւույթին, այն է, որ Ուկրաինայում հաղթելու համար Պուտինը կգնա մինչեւ վերջ:

Եթե ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթում Ուկրաինայի 1991թ. դրությամբ սահմաններին վերադարձի նախապայման ձեւակերպվի, ապա Հունգարիայի վարչապետի կանխատեսումը, որ առաջիկա ամիսներին պատերազմն ավելի կործանիչ բնույթ է ստանալու, կարդարանա: