Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները հուլիսի 15-ին՝ ժամը 1-ին՝ Ակտաու-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, ձերբակալել և գծային բաժին են տարել 25-ամյա Իվան Չ.-ին:
ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ նրան 2023 թ. ապրիլի 4-ից ՌԴ Նիժեգորոդսկի մարզի իրավապահները հետախուզում են ՌԴ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 5-րդ մասի (Զորամասը կամ ծառայության վայրը չարտոնված լքելը կամ առանց հիմնավոր պատճառաբանությամբ մեկ ամսից ավելի ծառայության չներկայանալը, որը կատարվել է զորահավաքի ընթացքում) մեղադրանքով:
Խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

Բաց մի թողեք
ՔԿ-ն կրկին անցել է գործի. 50-ից ավելի տներ են մտել
Սերժ Սարգսյանի՝ ՊՆ նախարար աշխատած տարիներին կնքված պայմանագիրը անվավեր է ճանաչվել. կբռնագանձվի 131 մլն դրամ
Գլխավոր դատախազը վերացրել է Արծրուն Մարգարյանի uպանության գործով 1999 թվականին կայացված որոշումները