Տավուշի մարզի բնակիչներից մեկը տեսանյութ էր նկարահանել Բագրատաշեն-Իջևան ճանապարհահատվածից, որտեղ ակնհայտ երևում էր, որ ադրբեջանական տարբերանշանով՝ AZ 99ZX-491 պետհամարանիշի բեռնատարն առաջ էր ընթանում դեպի Տավուշի մարզի Իջևան քաղաք։
Տավուշցի տղամարդը, որ նկարահանել էր տեսանյութը, նկատել էր, որ սահմանը հատելուց հետո՝ մինչև Իջևան հասնելը, ադրբեջանական համարանիշները փոխարինվել էին ռուսականով։
Ի՞նչ գործ ունեն ադրբեջանցիները ՀՀ-ում և ի՞նչ են բեռնափոխադրում Վրաստանի տարածքով՝ Բագրատաշեն անցակետի սահմանապահ ծառայողները չեն պատասխանել քաղաքացու մտահոգող հարցերին։
Ի՞նչ պայմաններում է Հայաստանի սահմանի որևէ կետից հատել ադրբեջանական տարբերանշանով այս մեքենան, ի՞նչ հիմնավորմամբ է դա թույլ տրվել։ Եվ ընդհանրապես, արդյո՞ք ադրբեջանական մեքենաները կարող են հատել հայկական սահմանը։

Բաց մի թողեք
Բուլղարիան չի օգնի լրացնել Ուկրաինայի ֆինանսավորման պակասուրդը
Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը
Ստեփանավանում ձերբակալված 14 անձանցից մեկը «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյան է. Լուսանկար