«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը 2024 թվականի մայիսի 31-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:
Ըստ այդմ՝ նա հայտարարագրել է այլ անձի պատկանող բնակարան, որը գտնվում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, սակայն վերջինս 90 օրից ավելի փաստացի տիրապետում կամ օգտվում է այդ անշարժ գույքից։
Պատգամավորը 90 օրից ավելի վարել է այլ անձի պատկանող 2010 թվականի արտադրության «Աուդի» մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 2023 թվականին։
Գրիգորյանը նաև նշել է, որ բաժնեմաս ունի որևէ ընկերությունում, սակայն հայտարարագրում չի բացահայտել այդ ընկերության անվանումը։ Հայտարարագրի համաձայն՝ նա բաժնեմասը ձեռք է բերել 2017 թվականին։
Վերջինիս դրամական միջոցները տարվա ընթացքում կազմել են 561 հազար 484 դրամ։
Կանխիկ միջոցները՝ 1000 դոլար, 4 միլիոն 300 հազար դրամ, 3 հազար եվրո, որոնք տարեվերջին դարձել են 1200 դոլար, 4 միլիոն դրամ, իսկ 3 հազար եվրոն պահպանվել է։
Որպես եկամուտ Գրիգորյանը հայտարարագրել է միայն Ազգային ժողովից ստացած աշխատավարձը, որը եղել է 9 մլն դրամ։ Ի դեպ, 2022 թվականի համեմատ՝ 4 մլն դրամով ավելի:

Բաց մի թողեք
Ուկրաինան և Մոլդովան հունիսին ԵՄ անդամակցության պաշտոնական բանակցություններ են սկսելու
Ինչո՞ւ է ԵՄ-ն ստեղծում վերադարձի կենտրոններ միգրանտների համար, և ինչո՞ւ են դրանք այդքան վիճահարույց
Ինչպես են անօդաչու թռչող սարքերի ներխուժումները Եվրոպայում հազվադեպությունից վերածվել իրականության. Լուսանկարներ