13/12/2024

Ալիևի ելույթը Շուշիում․ նախկին հայկական գյուղերում այսօր բնակվում են Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիներ

Օկուպացված Շուշիում կազմակերպած մեդիաֆորումին ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է «որ սպասում է Հայաստանի կառավարության հայտարարությանը,» թե երբ կարող են ադրբեջանցիները «վերադառնալ իրենց պատմական տարածքներ՝ ապրելու կամ այցելելու նպատակով»: Ըստ նրա՝ «նախկինում» «ադրբեջանցիներով բնակեցված բնակավայրերի 90 տոկոսը բնակեցված է հայերով»:

«Կան վիճակագրական ստույգ տվյալներ» կարելի՞ է հայտնաբերել «ընդամենը», թե 1988թ. դրությամբ ՀԽՍՀ տարածքում քանի՞ ադրբեջանցի եւ ո՞ր բնակավայրերում է ապրել: «Պահպանվու՞մ են տվյալներ», թե 1988թ. սումգայիթյան ջարդերից սկսած՝ «Հայաստանն Ադրբեջանից» քանի՞ բռնատեղահանված հայ է ընդունել: «Առհասարակ որեւէ մեկն այդ հարցով զբաղվու՞մ է»: «Եթե՝ ոչ», իսկ իշխող տպավորություն է, որ չեն զբաղվում, ապա կառավարությունը պետք է անհապաղ ձեւավորի աշխատանքային խումբ, որպեսզի «Ադրբեջանի նախագահին» տրվի հիմնավոր եւ սպառիչ պատասխան:

Մինչ այդ, սակայն, ուշադրության է արժանանում BBC-ի ադրբեջանական ծառայության թղթակից Գյունել Շահինի լրագրողական հետաքննությունը, որ, անկասկած, նա իրականացրել է խմբագրության հանձնարարությամբ: Շատ կարեւոր է, որ այն կատարվել է Օքսֆորդում Եվրոպայի ժողովրդավարական համայնքի համաժողովին ընդառաջ: Ըստ երեւույթին, BBC-ն տեղեկացված էր, որ այդ հարթակում Փաշինյան-Ալիեւ հանդիպման հավանականություն կա:

Ինչի՞ մասին է Գյունել Շահինի հետաքննությունը: Խմբագրությունից նա ստացել է Ադրբեջանի տարածքում նախկինում հայկական բնակայրեր այցելու եւ այսօր այնտեղ ապրող մարդկանց հետ հանդիպելու, նրանց տեսակետները լսելու հանձնարարական: BBC-ի աշխատակցուհին ուշագրավ բացահայտում է արել եւ պարզել, որ նախկին հայկական գյուղերում այսօր բնակվում են Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիներ:

Նրան հաջողվել է ավելի խորամուխ լինել, եւ մարդիկ խոստովանել են, որ 1989 թվականին պարզապես տեղի է ունեցել բնակավայրերի փոխանակում: Ադրբեջանի հայկական գյուղից մարդիկ տեղափոխվել են Հայաստանի ադրբեջանաբնակ գյուղ, իսկ ադրբեջանցիները՝ տեղափոխվել Ադրբեջանի հայկական գյուղ: Ընդ որում, բնակավայրերի փոխանակման ընթացքում հայերը եւ ադրբեջանցիները պայմանավորվել են, որ գերեզմանները չեն պղծվելու, պահպանվելու են։

Ըստ էության «ՀԽՍՀ» տարածքի ադրբեջանաբնակ գյուղերում այսօր ապրում են Ադրբեջանից բռնատեղահանված հայեր, իսկ Ադրբեջանում նրանց թողած տներում՝ Հայաստանից հեռացած ադրբեջանցիներ: Հայաստանի լրագրողական կազմակերպությունները չեն կարող «քարտեզագրել» այն գյուղերը, որ փոխամակվել են Ադրբեջանում մնացած հայկական բնակավայրերի հետ: Խնդիր է, որ պետք է ուսումնասիրվի:

Իհարկե, Գյունել Շահինի կամ հայաստանցի մի լրագրողի հետաքննությունը «քաղաքական եւ հատկապես իրավական փաստաթուղթ» չէ: Ադրբեջանի նախագահի հարձակումները պետք է հակադարձվեն պետական մակարդակով: Այս հարցում Երեւանին էական օժանդակություն պետք է ցուցաբերի Ստեփանակերտը:

Բամիցս է ասվել, որ հրատապ է, որպեսզի ԼՂ-ից բռնագաղթված բնակչությունը Բաքվի հետ երկխոսության նախաձեռնություն ցուցաբերի՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով: Ալիեւի գերխնդիրը այս փուլում ԼՂ հայ բնակչության վերադարձի թեմայի փակումն է: Դրանով է բացատրվում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու նրա մանիակալ մղումը:

Ալիեւի հայտարարությանը, անշուշտ, հետեւելու են էմոցիոնալ կամ նենգամիտ արձագանքներ: Դրանից մենք ոչինչ չենք շահում: Պետք է բոլո