Երեկ՝ հուլիսի 22-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։
Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Օշականի ձորում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Գրել է Գագիկ Շամշյանը։
Մինչ ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձեռքի արմնկային հոդի հրազենային վնասվածքով» շտապօգնության բժիշկների խումբն իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկանները տեղում պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Կարապետ Մ․-ն է։
Տեղում ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 21։30-ի սահմաններում Կարապետ Մ․-ն Օշական գյուղի «Օշականի ձոր» կոչվող վայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Արագածոտնի մարզի բնակիչ 55-ամյա Գևորգ Ու․-ի հետ, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած որսորդական հրացանով 2 անգամ կրակել է Կարապետ Մ․-ի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ վերջինս ստացել է հրազենային վնասվածք։
Դեպքի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն և մինչ քննչական խումբը կժամաներ դեպքի վայր, որտեղ ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են բավականին արնանման հետքեր, դրամապանակ, ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, թե որտեղ է գտնվում կասկածյալ Գևորգ Ու․-ն։
Ոստիկանները Օշական գյուղի Ձախ-Ափ փողոցում հայտնաբերում են նրան և կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել ոստիկանության Աշտարակի բաժին։ Արդեն փաստերի ճնշման տակ վերջինս խոստովանում է կատարվածը, որից հետո ոստիկանության Աշտարակի բաժնից նրան ներկայացնում են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, իսկ արդեն դեպքի վայրում կասկածյալի որդին հանցագործության գործիք հանդիսացող հրազենը վերցրել և թաքցրել էր իրենց տան հարակից հողամասում գտնվող թզենու ծառի տակ։
Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հրացանը և մի քանի փամփուշտ՝ այդ թվում չկրակված։

Բաց մի թողեք
Զինված իրավապահները բերման են ենթարկում Նարեկ Նալբանդյանին. Տեսանյութ
Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են. Լուսանկար
Վեհափառի գործը հետ գնաց դատավոր Սերժ Ռուշանյանի մոտ