Այս իշխանություններն ամենառուսական քաղաքականությունն են վարել, երբ որ եկել են 2018-ին: Եվ այդ ամենից հետո մենք ստացել ենք տավուշյան մարտեր 2020 թվականին, ստացել ենք 44-օրյա պատերազմ և վարչապետն ինքը նշել է, որ ՀԱՊԿ անդամ առնվազն 2 երկիր նախապատրաստվել և օգնել է Ադրբեջանին այդ պատերազմը սանձազերծելու գործում, Թուրքիային էլ բերելու հարավային Կովկաս՝ Հայաստանի դեմ կռվի:
Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտարարեց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ Ռուսաստանը որևէ կերպ իրեն պարտավորված չի զգացել Հայաստանի, հայ ժողովրդի առջև, և իրեն որպես դաշնակից չի դրսևորել:
«Կարծում եմ, որ այս հանրաքվեն (նկատի ունի ԵՄ անդամակցության հանրաքվեն-խմբ.) էապես նաև պատասխան է լինելու նաև բոլոր նրանց, ովքեր Ռուսաստանի դրոշները ծածանում են որպես Հայաստանի միակ փրկություն:
Այս հանրաքվեն ոչ միայն ԵՄ անդամության համար է, այլև բոլոր նրանց, ովքեր հասկանում են, թե ինչպիսի թշնամական կառույցներ են ՀԱՊԿ-ը, ինչպիսի անհեռանկարային տնտեսական կառույց է Եվրասիական տնտեսական միությունը: Ռուսական սանկցիաներով հարուստ շուկայում, որտեղ դրանք ավելի ու ավելի սաստկանալու են, Հայաստանի տնտեսության համար հեռանկար չեն կարող ապահովել»,- ասաց Արման Բաբաջանյանը:
Բաց մի թողեք
2025-ին քաղաքացին իրեն իսկապես «հերոս» կզգա. Վարդանյան
Համաձայն չեմ, որ ՔՊ-ից չէ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարը. Խուդաթյան
Վահագն Ալեքսանյանը հայտնել է՝ ում ինֆորմատորն է եղել Հովիկ Աղազարյանը և ինչ տեղեկություններ է հայտնել