Ադրբեջանի ՊՆ արձագանքել է հայ-ամերիկյան զորավարժություններին, մեղադրանքներ հնչեցրել ու սպառնացել Հայաստանին։
«ԱՄՆ կողմից Հայաստանում անցկացված զորավարժությունները, Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր զենքով զինելը և Եվրոպական միության կողմից Հայաստանին նախնական փուլում խաղաղության եվրոպական հիմնադրամի քողի տակ տասը միլիոն եվրոյի չափով ռազմական օգնություն ցուցաբերելը ոգեշնչում են օկուպացիոն Հայաստանին նման սադրանքներ իրականացնելու և վկայում են Ադրբեջանի դեմ հերթական պատերազմին նախապատրաստվելու մասին», -ասվում է հայտարարության մեջ։
«Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ զգուշացնում է Հայաստանին և նրա հովանավորներին, որ նրանք պետք է զերծ մնան Հարավային Կովկասում պատերազմի նոր օջախ ստեղծելու մտադրությունից: Եթե մեր երկրի դեմ նման սադրիչ գործողությունները չդադարեցվեն, ապա համապատասխան պատասխան միջոցներ կձեռնարկվեն ինքնապաշտպանության նպատակով՝ օգտագործելով Ադրբեջանի զինված ուժերի զինանոցում առկա բոլոր միջոցները», – նշվում է տեղեկատվության մեջ։
Բաց մի թողեք
Արդյո՞ք Թեհրանն իր հերթին ակնկալել է Երևանից ինչ-որ քայլեր
Վանաձորում որդին մորը պատուհանից դուրս է նետել, ապա ինքն է նետվել ցած
Թրամփը չի մտահոգվում, բայց ռազմական ռեսուրսներ է տեղափոխում Մերձավոր Արևելք՝ Իրանի հնարավոր հարձակմանը նախապատրաստվելու համար