Թուրքիայի Քընալը կղզու շուկայում հարձակման է ենթարկվել հայ համայնքի հայտնի ներկայացուցիչ Կարո Գաբրիելյանը։ Այս մասին հայտնում է «Ակոս» շաբաթաթերթը։
Նշվում է, որ հարձակման ժամանակ Գաբրիելյանի հասցեին ազգությունով պայմանավորված խտրական վիրավորանքներ են հնչել։
Գաբրիելյանը հայտնել է, որ հարձակման հետևանքով իր մատը կոտրվել է և դեմքին հարվածների հետքեր կան: Ոստիկանությունից նշել են, որ միջոցներ են ձեռնարկում և գործը կուղարկվի դատախազություն։
Հարձակումը դատապարտել է Ստամբուլի հայկական Սուրբ Գեդիկփաշա եկեղեցին։ Հայտարարության մեջ ասվում է, որ դատապարտում են այդ տհաճ և ռասիստական հարձակումն ու շուտափույթ ապաքինում մաղթում Գաբրիելյանին։


Բաց մի թողեք
Դիվանագետները զգուշացնում են, որ ԵՄ գաղտնի ֆայլերը կարող են արտահոսել Կրեմլում
ԵՄ-ն կոչ է անում Հունգարիային պարզաբանել Ռուսաստանի կողմից տեղեկատվության արտահոսքի մասին «մտահոգիչ» հաղորդագրությունները
Բուժաշխատողի կողմից զինծառայողին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքով վարույթի նախաքննությունն ավարտվել է