ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ օտարերկրացի 31-ամյա մի երիտասարդ հուլիսի 27-ին Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի բակում բացահայտ հափշտակել է 76-ամյա մի կնոջ պայուսակը և դիմել փախուստի:
Կողոպուտի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում չի ստացվել:
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, օգոստոսի 3-ին 31-ամյա երիտասարդին Աբովյան քաղաքում հայտնաբերել, կողոպուտ կատարելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են բաժին:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գողոն բջջային հեռախոսը:
Տուժողից ընդունվել է հաղորդում: Նա հայտնել է, որ պայուսակում եղել է փող, բջջային հեռախոս և բանալի՝ մուտքի կրիչով:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացրել են Աբովյանի քննչական բաժին:

Բաց մի թողեք
Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույքեր
Ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները
Մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը