Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ասել է, որ Բաքու աշխատանքային այցի ընթացքում հանդիպումների ժամանակ քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության ստեղծման գործընթացին միջամտելու Արևմուտքի փորձերը։
Օգոստոսի 6-ին Բաքվում Շոյգուն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ։
«Քննարկվել է հարցերի ամենալայն շրջանակը: Սա, իհարկե, առաջին հերթին Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր է, որի 10-րդ խմբագրումն է հանձնվել Հայաստանին: Իհարկե, Արևմուտքի կողմից այս գործընթացին միջամտելու շատ ակտիվ փորձեր կան»,-ասել է Շոյգունև հավելել, որ քննարկվել են նաև տրանսպորտային նախագծերը, մասնավորապես՝ Հյուսիս-Հարավ միջանցքը, ինչպես նաև «3+3» ձևաչափւ, որն, ըստ Շոյգուի, կարևոր է Հարավային Կովկասում իրավիճակը կայունացնելու համար։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, թե Ռուսաստանը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Բաց մի թողեք
ԱՄՆ Կոնգերսը 907-րդ «հակաադրբեջանական» ուղղումը կչեղարկի՞
Լավրովի և Ռուբիոյի հանդիպումն ավարտվեց 35 րոպե անց․ ի՞նչ է հայտնի. Լուսանկար
ՔՊ-ն ազատվո՞ւմ է Կարեն Սարուխանյանի կադրերից. Լուսանկար