Ուկրաինայի զինված ուժերը գրավել են Կուրսկի մարզի Սուջանի շրջանի Նիկոլաևո-Դարինո, Դարինո և Սվերդլիկովո բնակավայրերը, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։
Ըստ ուկրաինական պորտալի, Ուկրաինայի զինված ուժերը կարողացել են հարավ-արևելյան ուղղությամբ ընդլայնել հսկողության գոտին 38K-004 մայրուղու երկայնքով:
Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ գյուղում թեժ մարտերը շարունակվում են։ Հաղորդվում է նաև, որ ուկրաինական կազմավորումների մեծ կենտրոնացում է գրանցվել Յունակովկայում, որտեղից Բասովկայով շարժվում են դեպի Սվերդլիկովո կամ Գոնչարովկա։
Հիշեցնենք, որ ըստ ՌԴ ՊՆ-ի, օգոստոսի 6-ի առավոտյան Ուկրաինայի ԶՈՒ-ն փորձել է ներխուժել Կուրսկի մարզի տարածք։ Տեղեկությունը հաստատել է նաև մարզի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի ԶՈւ գրոհների մասին տեղեկություններ են ստացվում Սուջանի ու Կորենովի շրջաններից, սակայն ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության ու ՌԴ ԶՈւ մարտիկները թույլ չեն տվել ճեղքում։
Միաժամանակ, Ուկրաինան Սուջի քաղաքում ԱԹՍ-ով խոցել է շտապ օգնության մեքենան, որի հետևանքով զոհվել է մեքենայի վարորդը, բուժակը, իսկ բժիշկը ծանր վիրավորվել է: Բացի այդ հարվածներ են հասցվել քաղաքից ոչ հեռու գտնվող վանական համալիրին: Ընդհանուր առմամբ, ռուսական կողմը ունի 28 վիրավոր, որոնցից երեքը երեխաներ են:
Բաց մի թողեք
Պայմանագիր՝ 20 տարի ժամկետով. Փազեշքիանն ու Պուտինը կհանդիպեն, փաստաթուղթը կստորագրեն Կրեմլում
Շվեյցարիան բա չի ձերբակալի Պուտինին, երբ նա գնա Թրամփի հետ այնտեղ հանդիպման
Պուտինը կարծում էր, որ 3 օրում կնվաճի Կիևը, բայց Կիևի կենտրոնում ես էի, ոչ թե նա. Բայդեն