Ալեն Դելոնին կհուղարկավորեն այն վայրում, որտեղ թաղված են նրա շների մարմինները, հայտնում է BFMTV-ն։
«Ալեն Դելոնին կհուղարկավորեն Ֆրանսիայի հյուսիսային մասում գտնվող Դուշիում՝ Լուարե դեպարտամենտում՝ իր 35 շների կողքին, որտեղ նա ապրել է գրեթե կես դար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դելոնը կտակում նշել է, որ չի ցանկանում վերջին հրաժեշտի ու հուղարկավորության «ճոխ» արարողություն անցկացնեն։
Կինոյի աշխարհահռչակ լեգենդ Դելոնը մահացել է օգոստոսի 17-ի լույս 18-ի գիշերը Օռլեանի մերձակայքում գտնվող Սուլս կոմունայի իր տանը: Նա 88 տարեկան էր։

Բաց մի թողեք
Վենսի այցը նշանակալի քայլ է, արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղի. ԱՄՆ դեսպանատուն
Ինչ է իրականում կատարվում Վաղարշապատում․ Ձայնագրություն
Խոշոր ավտովթար Վանաձոր-Սպիտակ ճանապարհին. ԲԿ է տեղափոխվել 6 տուժած. Լուսանկարներ