«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները զենք են հայտնաբերել «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենայում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:
««Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ստացել էին տեղեկություն, որ օգոստոսի 16-ին օդանավակայանի ուղևորների բարձրակարգ սպասարկման սրահին է մոտենալու երկու մեքենա, որոնց մեջ կարող է լինել ապօրինի զենք:
Ժամը 10.30-ին մեքենաները ժամանել են և ստուգվել: Դրանցից մեկում եղած ձեռքի պայուսակում հայտնաբերվել է «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված ութ փամփուշտով: Վարորդն ու ուղևորը` Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ 42-ամյա և 33-ամյա տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են գծային բաժին:
Նրանք ներկայացվել են «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաց մի թողեք
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Երևանում․ կա զոհ, հայտնի է մահացածի ինքնությունը
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա` կրակոցի հետքերով. Լուսանկար
Գարեգին Չուգասզյանի որդին՝ ընդդեմ ԱԱԾ-ի. Լուսանկար