Արարատի մարզում ՊԾ գործունեության ընթացքում հայտնաբերվել են մեծ քանակի ապօրինի թմրամիջոցներ պահող անձինք, խոշոր չափի թմրամիջոցներ, որոնք հետագայում դարձել են քրեական վարույթի գործեր, գրել է «Շամշյանը»։
Այսօր՝ օգոստոսի 21-ին, գիշերային ծառայության ժամանակ ՊԾ Արարատի մարզի գումարտակի պարեկներ Աղվան Մաթևոսյանն ու Ավթանդիլ Հակոբյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի Բաղրամյան բնակավայրի վարչական տարածքում՝ ճանապարհի աջակողմյան հատվածում, նկատել են կայանված «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա:
Պարեկները ստուգման նպատակով մոտեցել են նշված ավտոմեքենային և պարզել վարորդի ինքնությունը, ապա ավտոմեքենայի հետևի նստատեղին՝ ակնհայտ տեսանելի վայրում, նրանք նկատել են կասկածելի պոլիէթլիենային տոպրակներ՝ թվով 6 հատ:
Պարեկները վարորդին հարցրել են, թե ինչ է տոպրակներում լցված, վարորդը սկսել է տարօրինակ շարժումներ և անհասկանալի արտահայտություններ անել, կարծես թե՝ «գտնվում է լոգոպեդի մոտ», և պարեկների կասկածներն ավելի են խորացել, ու հորդորել են վարորդին, որպեսզի բացի տոպրակները, ինչից հետո մնացել են ապշած, երբ այնտեղ եղել է ընդհանուր խոշոր չափի կանեփանման բույսի դեղնականաչավուն մանրացված, չորացված զանգված:
Տեղում դեպքի մասին պարեկները տեղեկացրել են ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանած օպերատիվ խումբը պարեկների ուղեկցությամբ նրան տեղափոխել են ոստիկանության Արտաշատի բաժին:
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ 32-ամյա Հայկ Ղ.-ն է:
Քննիչի որոշմամբ վերջինը ձերբակալվել է, իսկ հայտնաբերված թմրամիջոցը կշռում է մոտ 10 կգ-ի:
Բաց մի թողեք
Ովքեր են եղել ԱԱԾ-ի կեղծ համազգեստով անձինք, որտեղ է հայտնաբերվել լողավազանից առևանգված ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կինը
Արմավիրի մարզի իր հյուրատանն ինքնասպանություն գործած տղամարդը ԼՂ ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանի նախկին փեսան է
ԱԻ նախկին նախարարը մեղավոր է ճանաչվել