Ադրբեջանի Ժողովրդական ճակատի առաջնորդ Քերիմլիի գործով դատական առաջին նիստը, որը նշանակված էր օգոստոսի 13-ին, վերածվել է ինքնաբուխ հավաքի։
Նա ելույթ է ունեցել հարյուրավոր համակիրների առջև և ծաղրել. «Պատրաստ եմ կրել ամենախստագույն պատիժը։ Միայն թե իշխանությունն ընդունի, որ իր հետ գործ ունենալը մարդու, ուրեմն և այս ժողովրդի համար անպատվաբեր է, ամոթալի»։
Դատական երկրորդ նիստը նշանակված էր օգոստոսի 19-ին, բայց այն, կարծես թե, չի կայացել։ Համենայն դեպս, այդ մասին տեղեկություն դեռևս չի տարածվել։ Ըստ երևույթին, Ալիևը Պուտինի այցը Քերիմլիի դատավարության հետ զուգորդելու քայլից ձեռնպահ է մնացել։
Ադրբեջանի 25 կուսակցություններից ԱԺՃ-ն միակն է, որը չի մասնակցել Միլլի մեջլիսի պատգամավորական մանդատների բաշխման արարողությանը, որը քվեարկությունից երեք ամիս առաջ կազմակերպել է Իլհամ Ալիևի աշխատակազմը և բոյկոտել է Միլլի մեջլիսի ընտրությունները։
Քաղաքագետ Ազեր Գասիմլին հիշեցրել է 1995 թ. Հեյդար Ալիևի ելույթը. «Ոչ մի երկրում պառլամենտի անդամներին ժողովուրդը չի ընտրում»: Գասիմլին համոզված է, որ Ադրբեջանում «ընտրություն չի լինի, բայց քվեարկություն տեղի կունենա»: Քվեարկությանը մնացել է տասը օր, իսկ պատգամավորության թեկնածուները նույնիսկ նախընտրական հանդիպումներ չեն ունենում։
Օկուպացված տարածքներում ընտրողներ չկան։ Պաշտոնական տեղեկություններով՝ Շուշիում բնակվում է ընդամենը 570 անձ։ Նրանց մեծ մասը զինվորականներ են, հատուկ ծառայությունների և ոստիկանության գործուղված աշխատակիցներ։
Բայց «Շուշիի ընտրատարածքից պատգամավոր» արդեն նշանակված է՝ Մոսկվայում Ադրբեջանի նախկին դեսպան Փոլադ Բյուլբյուլ-օղլի։ Նա նաև ՌԴ քաղաքացիություն ունի։ Գուցե Պուտինը նրա՞ն է ՌԴ հյուպատոս նշանակելու, բայց՝ Շուշիում։ Իսկ եթե Էրդողանն Ալի Քերիմլիին Շուշիում Թուրքիայի գլխավոր հյուպատոս նշանակի՞:
Փոլադ Բյուլբյուլ-օղլին այդժամ «Խարը բյուլբյու՞լ» կերգի, կամ՝ Очи черные… «Ատլաս» վերլուծական կենտրոնի տնօրեն Շահինօղլուն, որը, կարծես, Միլլի մեջլիսի ընտրություններում Բյուլբյուլ-օղլուի մրցակիցն է, «խոր ափսոսանք է հայտնել, որ Վլադիմիր Պուտինը Ղարաբաղ չի այցելել»: Առաջարկել են՝ Պուտինը մերժե՞լ է:
Բաց մի թողեք
Պուտինը ՌԴ-ին արժանի նոր ռազմավարական գործընկեր է գտել
«Հայրենափրկչությունը» դարձել է «մի խումբ ռոմանտիկների» հոբբին, որը վճարվում է ռուսական ռուբլով
«Զանգ ընկերոջը»՝ «Մարտի 1»-ի գործով դատական գործընթացին ընդառաջ