Ադրբեջանի իշխանությունները «պերսոնա նոն գրատա» են հայտարարել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովիբոլոր պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել կազմակերպությունում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չվավերացնելու որոշմանը։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն:
Ըստ Հաջիզադեի, եթե խորհրդարանականները ցանկանան այցելել Ադրբեջան՝ մինչև ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների վերականգնումը, նրանց մուտքը կարգելվի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Ադրբեջանի պատվիրակությանը մեկ տարով հեռացրել էր ԵԽԽՎ-ից: ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը հայտարարել էր, որ դադարեցնում է համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ և լքում է Ստրասբուրգի նստաշրջանը՝ ի նշան երկրի նկատմամբ երկակի ստանդարտների դեմ բողոքի։

Բաց մի թողեք
Պղծվել է Տեղ համայնքի Հայրենական մեծ պատերազմի հուշարձանը. ահազանգ. Լուսանկար
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»