Օգոստոսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության բաժիներից մեկի համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 14-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Մ․ Փ․-ն փայտյա երկար ձողը ձեռքին գնացել է գյուղերից մեկի 10-ամյա բնակչի մոտ, սեռական հարաբերություններ ունենալու առաջարկություն արել վերջինիս, սակայն մերժում ստանալուց հետո, բռնել է նրա ձեռքից, հարվածներ հասցնելով և քարշ տալով տարել մոտակա ծառի մոտ, տարբեր սպառնալիքներ հնչեցնելով՝ մերկացրել է նրան, ինքը՝ նույնպես մերկացել, ապա կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ:
Այդ ամենին ականատես է եղել Լոռու մարզի բնակիչ 74-ամյա մի բնակիչ, ով վերջիններիցս պահանջել է դադարեցնել հիշյալ գործողությունները, մի քանի անգամ ձեռքով հարվածել Մ․ Փ․-ին, իսկ երեխային տարել և հանձնել է մորը՝ վերջինիս տեղեկացնելով կատարվածի մասին:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության տարածքային բաժնի ծառացողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ օգոստոսի 16-ին Մ.Փ․-ն իրենց տան մոտ հայտնաբերվել, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության տարածքային բաժին, որտեղից էլ՝ ձերբակալվածների պահման վայր:

Բաց մի թողեք
Էքզիթ-փոլեր. Գերմանիայի ծայրահեղ աջ AfD-ն հստակ առաջատար է Սաքսոնիա-Անհալթի ընտրություններում
«Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է»․ Կոռնիձորի վարչական ղեկավար
Վիճաբանություն՝ Արմավիրի մարզում․ Էջմիածնի թիվ 9 հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել