20/09/2024

Իսպանիայում բնակարան գնած ԲՀԿ-ական նախկին պատգամավորը, նրան փոխկապակցված անձինք հրավիրվել են դատախազություն

ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, ԲՀԿ փոխնախագահ Միքայել Մելքումյանը եւ վերջինիս փոխկապակցված եւս երկու անձ՝ Աննա Մարությանը, Գրետա Սահակյանը հրավիրվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար» հարթակից։

Ըստ հիշյալ անձանց ուղարկված ծանուցագրերի՝ վերջիներիս պատկանող գույքի առնչությամբ դատախազւթյան հիշյալ վարչությունն իրականացրել է ուսումնասիրություն, կազմվել են ամփոփագրեր։ Օգոստոսի 30-ին հիշյալ անձինք հրավիրվել են դատախազություն «ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»: Նշենք, որ «Կենտրոն» ՀԸ-ում քաղաքական հաղորդում վարող Մելքումյանը 2021 թ-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվ ներկայացրած իր՝ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագրում հայտարարագրել է Երեւանի Կենտրոնում, Արաբկիրում գտնվող բնակարանները(մեկը՝ միանձնյա, մյուսը բաժնային սեփականությամբ իրեն պատկանող, առաջինը՝ գնում, երկրորդը՝ նվիրատվություն) եւ Իսպանիայում գտնվող մեկ բնակարան, որի ½-ի սեփականատերն է ԱԺ նախկին պատգամավորը, բնակարանը գնվել է 2012-ին։ Մելքումյանը հայտարարագրել է նաեւ $ 95,000 պարտատոմսեր «Ամերիաբանկ»-ում, կանխիկ դրամ որպես՝ 342,000 ԱՄՆ դոլար, 3,350,000 Դրամ եւ 1,100 Եվրո։

ԱԺ նախկին պատգամավորը հայտարարագրել է նաեւ տարբեր ընկերություններից վարձակալության դիմաց ստացած եկամուտներ մասնավորապես Ֆաստ Տրանս ՍՊԸ-ից, Մայրո ՍՊԸ-ից, Բելենս Շիթ ՍՊԸ-ից, Բիթ Կոթ Լափ ՍՊ-ից, Ջի Էս Քոմփանի ՍՊԸ-ից, ինչպես նաեւ տրված փոխառությունների դիմաց ստացած վճարներն ու ԱԺ-ից ստացած աշխատավարձը։ Ընդհանուր եկամուտները հաշվետու ժամակաշրջանում կազմել են 12․967,292.12 դրամ։

Նշենք, որ 2013-ին մեծ աղմուկ բարձրացավ առ այն, թե Մելքումյանը, լինելով ԱԺ պատգամավոր, զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։

Նա, հիշեցնենք, հանրային վայրերում հայտարարություններ էր փակցրել այն մասին, որ վարձով է տալիս տարածքներ, անգամ տեսագրվել ու ձայնագրվել էին վարձակալության հետ կապված գործարքների հեռախոսազրույցները։ ԱԺ էթիկայի հանձնաժողովը, սակայն, իր նիստերից մեկում որոշեց, որ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի գործունեության մեջ ձեռնարկատիրության տարր չկա։

Մ․ Մելքումյանը 1994-1995թթ. եղել է ՀՀ Գերագույնխորհրդի տեղական ինքնակառավարման հարցերիմշտական հանձնաժողովի փորձագետ, 1998-1999թթ.՝ ՀՀ փոստի եւ հեռահաղորդակցության նախարարիխորհրդական, 1999-2000թթ.` ՀՀ սոցիալականապահովության նախարարության աշխատակազմիղեկավար: 2000-2003թթ. աշխատել է ՀՀ պետականգույքի կառավարման նախարարի տեղակալ, 2003-2004թթ.` ՀՀ ԿԱ պետգույքի կառավարմանվարչության պետի տեղակալ, 2009-2012թթ.` ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրականգործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ:

Մամուլը ժամանակին գրել էր, որ «հենց պետականգույքի կառավարման նախարարի տեղակալաշխատելու ժամանակ էլ, օգտագործելովպաշտոնական դիրքը, առանց աճուրդիսեփականաշնորհել է այն տարածքները, որոնքհետագայում վարձակալության է տվել»: