Օգոստոսի 26-ին Լոռու մարզում բացահայտվել է առանձնապես խոշոր չափի գողության դեպք, որը կատարվել է Հանրապետությունում հայտնի ընկերություններից մեկից։
Պարզվել է, որ նշված ընկերության անվտանգության աշխատակիցներ, Լոռու մարզի բնակիչներ 31-ամյա Գևորգ Ս․-ն, 31-ամյա Նարեկ Չ․-ն և նշված ընկերության վարորդներ, Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Բադալ Ա․-ն և Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Կարեն Է․-ն, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, այս տարվա մարտ ամսից մինչև օգոստոս նշված ընկերությանը պատկանող՝ Լոռու մարզում գտնվող անասնապահական խոշոր համալիրի տարածքից գաղտնի հափշտակել են առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի շինանյութեր և հացահատիկեղեն։
Երևանից ժամանած ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակիցները պարզել են, որ գողացված ապրանքները նշված անձինք տեղափոխել են իրենց պատկանող առանձնատներ, իսկ Նարեկ Չ․-ն հափշտակված հացահատիկեղենի մի մասը վաճառել է Լոռու մարզի բնակիչներ 35-ամյա Արտակ Ա․-ին, 30-ամյա Նորայր Ն․-ին, 33-ամյա Արիս Տ․-ին և ևս 2 հոգու, որոնց ինքնությունները ճշտվում է։
Կայքի տեղեկություններով՝ նշված ընկերության տնօրենը արդեն հայտնել է, որ նախնական ստուգումներով պարզվել է, որ իրենց ընկերությանը պատճառվել է մոտ 7 մլն դրամի վնաս։
Օգոստոսի 27-ին նոր հանգամանքներ են պարզվել, որ այս տարվա մարտ ամսին Նարեկ Չ․-ն նախնական համաձայնության գալով նշված ընկերության վարորդ Կարեն Է․-ի հետ, նշված ընկերության տարածքից Նարեկ Չ․-ի հերթապահության օրերին իր վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով մարտից միչև հունիս շուրջ 15 անգամ, յուրաքանչյուր անգամ՝ մոտ 3 տոննա հացահատիկ են հափշտակել և վաճառել։
Պարզվել է նաև, որ Նարեկ Չ․-ն, նախնական համաձայնության գալով Լոռու մարզի բնակիչ 27-ամյա Սմբատ Չ․-ի հետ, այս տարվա ապրիլ-մայիս ամիսների ընթացքում դարձյալ իր հերթապահության օրերին նշված ընկերություն է կանչել Սմբատ Չ․-ին և նրա կողմից վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով 2 անգամ նշված ընկերությունից հափշտակել են հացահատիկ՝ յուրաքանչյուր անգամ մոտ 4 տոննա։ Հիշյալից բացի Նարեկ Չ․-ն այս տարվա ապրիլ-մայիս ամիսների ընթացքում նորից իր հերթապահության օրերին հացահատիկ գողանալու նպատակով իր աշխատավայր է կանչել իր ազգական, Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Միհրան Ա․-ին։ Վերջինս եղել է «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով և նշված ընկերության տարածքից գողացել և իր ուզած վայր է տեղափոխել 15 պարկ՝ ընդհանուր 700 կգ հացահատիկ։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բաց մի թողեք
Արտակարգ դեպք՝ Երևանում․ Գարեգին Նժդեհի հրապարակում կրակել են թիվ 42 ավտոբուսի վրա
Կրակոցներ Երևանի քաղաքապետարանի մոտ․ պարեկները մեքենաներ են վնասազերծել. կա վիրավոր
Վիճաբանություն ու կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր