Հայաստանի համար միշտ էլ լուրջ խնդիր է եղել ժողովրդագրական պատկերը։ Մեր երկրում հատկապես սուր է ծնելիության տեմպերի նվազման հարցը՝ չնայած որոշակի կարճ պահերի հնարավոր է հավելաճ։ Իսկ կառավարության կողմից էլ ծնելիությունը խթանող քաղաքականությունը դեռևս մեծ արդյունքներ չի տալիս։
Փաստ թերթը գրել է․ Ծնելիության թեման ավելի շատ համակարգային մոտեցում է պահանջում՝ սոցիալական-տնտեսականից սկսած, ամուսնության տարիքային շեմի բարձրացումով վերջացած։ Բնակչության աճի վրա ազդում են նաև երկրի անվտանգային միջավայրն ու հատկապես արտագաղթի տեմպերը։
Հայաստանում մշտական բնակչության թվաքանակը 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2,99 մլն, որը 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ արձանագրված ցուցանիշից ավելի է ընդամենը 53 հազարով, և սա՝ նույնիսկ այն պայմաններում, որ 2023 թվականի վերջին 100 հազարից ավելի արցախցի է բռնի տեղահանվել Հայաստան։ Ժողովրդագրական խնդիրը հատկապես լուրջ է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի մասով։
Տարիներ շարունակ խոսվում է տարածքային համաչափ զարգացման, մարզերը զարգացնելու ու բնակչության աճը խթանելու մասին, բայց դրանք այդպես էլ մնում են խոսակցությունների մակարդակի։ Դեռևս 2022 թվականից կառավարության կողմից կազմվում է Հայաստանի ժողովրդագրական ռազմավարությունը։
Մյուս կողմից՝ ռազմավարության վերաբերյալ փաստաթղթի ընդունումը դեռևս բավարար չէ, անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ։
Բաց մի թողեք
Կհաջողվի մեկ ամսվա ընթացքում վարչապետի պաշտոնն ազատել այն այսօր զբաղեցնողից
ՔՊ վարչության նիստում պաշտոն են բաժանել, ովքեր են թեկնածուները
Զեկույց, թե՞ մահակ