Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ևս մեկ հաշտության համաձայնության վճիռ․ հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 50 մլն դրամ։
Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի գործի մի մասի վերաբերյալ վճռով հաստատել է հաշտության համաձայնություն, որով Գևորգ Սերգեյի Հակոբյանից հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 50 մլն դրամ գումար։
Գործի մնացած մասի քննությունը շարունակվում է:
2011-ից 2016 թվականների ընթացքում Գևորգ Սերգեյի Հակոբյանը հանդիսացել է Երևանի քաղաքապետարանի «Հողի և ունեցվածքի գործառույթներ» ՓԲԸ տնօրեն, իսկ 2016-ից 2018 թվականներին` ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի վարչության պետ:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում։

Բաց մի թողեք
Գնդապետն ազատվել է նաեւ տնային կալանքից. Լուսանկար
Նախկին հրամանատարը «Մարտի 1»-ին հրահանգել է ցուցարարների ուղղությամբ «Չերյոմուխա-7» կիրառել․ դատախազությունը նոր մեղադրյալ է գտել. Լուսանկար
Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետից բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամ