Հ1-ի եթերում «սրբազան պայքարի» նախկին առաջնորդներից Սուրեն Պետրոսյանը պնդեց, որ գործընթացում լրջագույն ներգրավվածություն ունեցող նախկին վարչակարգի ներկայացուցիչները ունեցել են միայն մեկ կոնսեսուս` նոր ուժի ի հայտ գալը թույլ չտալը։
«Պառլամենտական ընդդիմությունը մի հարցի շուրջ կոնսենսուս ունի, ոչ մի ուրիշ հարցի շուրջ իրենք կոնսենսուս չունեն` ոչ իշխանության գալու, ոչ Արցախի, մի բանի շուրջ ունեն կոնսենսուս` հանկարծ թույլ չտալ նոր դերակատար դուրս գալ ջրի երես, որը կլինի իրենց վերահսկողությունից դուրս, ում վրա չեն ունենա կոմպրոմատներ…վստահեցնում եմ` որևէ մեկը Նիկոլ Փաշինյանի հետ ընդհանրապես խնդիր չունի»,- ասաց Պետրոսյանն ու ավելացրեց, որ եթե խնդիր ունեն, ապա Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն խնդիր ունեն միմյանց միջև։
Պետրոսյանը նկատեց, որ ընդդիմությունը դժգոհում է քաղաքական ճնշումներից, սակայն տիրապետելով հանքերի, գործարանների, հյուրանոցների, հիդրոէլեկտրոկայանների, որեւէ մեկի նկատմամբ իշխանության կողմից ֆինանսական, քաղաքական, հարկային ճնշում չի եղել։
Ի ապացույց իր պնդման, որ Քոչարյանն ու Սարգսյանը միմյանց միջև լուրջ խնդիրներ ունեն, Պետրոսյանն օրինակ բերեց. ««Դիմադրություն» շարժման ժամանակ, որտեղ ես բազմաթիվ ընկերներ ունեմ միջին և միջինից բարձր մակարդակում, երբեք չեմ մասնակցել դրան, որովհետև իմացել եմ դա ինչի մասին է։Մի քանի անգամ, երբ իջել եմ ման գալու, Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին հարցրել եմ` կուզե՞ք լինի իշխանափոխություն, բայց իշխանության գա Սերժ Սարգսյանը կամ իր կողմնակիցները։ Բոլորը ասել են` ավելի լավ է Նիկոլ Փաշինյանը մնա։ Սերժ Սարգսյանի կողմնակիցներին հարցրել եմ` կուզե՞ք լինի իշխանափոխություն, բայց իշխանության գա Քոչարյանը կամ նրա թիմակիցները։ Բոլորը ասել են` ոչ, էլ ինչի՞ համար ենք անում, թող մնա Նիկոլ Փաշինյանը», – ասաց Սուրեն Պետրոսյանը։
Նրա պնդմամբ` նախկին իշխանություններն այս ամենի մեջ միակ խնդիրը, որ լուծում են` ընդդիմադիր դաշտում առաջին տեղը զբաղեցնելն է։
Ոչ ոք, ըստ նրա, իշխանափոխության մասին անգամ չի մտածում. «Որովհետև իրենք, այս երկար` 30 տարվա հպատակային քաղաքականության հետևանքով գիտեն, որ իշխանությունը իրենց դրսից պետք է տան։ Մի հատվածը գիտի, թե Ռուսաստանը պետք է իրենց մարմնաշարժումների համար իշխանությունը տա, ասի` ապրեք, լավ էիք անում։ Մի հատվածն էլ կարծում է, թե Արևմուտքը հեսա հոգնելու է Նիկոլից, բերի իշխանությունը տա։ Իրենք պայքարում են ընդդիմադիր դաշտում առաջին տեղը գրավելու համար, որովհետև իրենք բոլորն իրենց ներսում համոզված են` ասում են` դե Փաշինյանը մինչեւ 2026 թիվը ինչ, որ հանձնելու է կհանձնի կվերջացնի, էլ գերտերություններին պետք չի լինի, ու նրան, ում իշխանությունը պետք է ավտոմատ հանձնեն, մենք կլինենք էդ առաջին տեղում»,- ասաց Պետրոսյանը:
Շարժումը որպես հենարան ժողովրդի փոխարեն ընտրեց ընդիմությանը: Այս մասին այսօր Հանրային ՀԸ եթերում հայտարարել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։
«Յուրաքանչյուր միջին քաղաքական գործչի ու պառլամենտական ընդդիմությանը վերցրեք, գնացեք համայնք-համայնք պտտվեք, տեսեք ով ավելի շատ աջակցություն ունի, ընդդիմությունը, թե սովորական մի հատ մարդ» – նշեց Պետրոսյանը:
Հարցին` ինչու սրբազանը պետք է հենվի ընդդիմության վրա, Սուրեն Պետրոսյանը պատասխանել է․ «Այս պրոցեսը ուներ երկու հենարան. մի հենարանը ժողովուրդն էր, մի հենարանը խորհրդարանական ընդդիմությունը, սրանք իրար հետ անհամատեղելի են, որովհետև էս մարդիկ էլ ոնց ասեն, ասում են չենք ուզում, չենք ուզում տեսնել ձեզ ընդհանրապես, շարժումը ընտրեց պառլամենական ընդիմությանը որպես հենարան»:
Պետրոսյանը նշեց. «Սրբազան շարժումը չէր տալիս երաշխիքներ, որ նախկին իշխանությունից ոչ ոք չի վերարտադրվելու»։
Բաց մի թողեք
Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից
Ռուս-ղազախական հարաբերություններն «այն չեն»․ Պուտինի Աստանա այցը կլինի «ձեռքեր ոլորելու» քայլ
Լավրովի և Իվանիշվիլիի տեսակետները նույնական են՝ «Վրաստան՝ առանց վրացիների»