Արդար Հայաստան կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մեծագույն բլեֆ է, խաբեություն, երբ իշխանական քարոզչամեքենայի կողմից ընդգծվում է, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման ու սահմանագծման գործընթացն իրականացվելու է Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, թեև այդ կանոնակարգի առաջին հոդվածով կա այդպիսի նկատառում, բայց շարունակությունը հետևյալն է․ «Այն բոլոր դեպքերում, երբ խաղաղության պայմանագրի ու միջպետական հարաբերությունների կարգավորման մասով կողմերն այլ բան կորոշեն, կգործեն այդ պայմանավորվածության սկզբունքները»:
Կարելի է պատկերավոր ասել, որ այդ դեպքում համաձայնեցնելու են հռչակագրին, և գործելու է այն, այլ՝ ցանկացած պահի Ալիևը կարող է իր քմահաճույքները պարտադրել, ու կստացվի՝ ոչ թե Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքներով է սահմանազատվելու, սահմանագծվելու Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանը, այլ գործելու է Ալիևի սկզբունքը։
Իսկ Ալմա Աթայի հռչակագրին հղում տալն ընդամենը շղարշ է կողմերին, մասնավորապես, Հայաստանին վկայակոչելու, քարոզչական դիտանկյունից ներկայացնելու, թե իբր սահմանազատման աշխատանքները իրականացվելու են այդ հռչակագրի հիման վրա, կրկնում եմ՝ ցանկացած մետրի վերաբերյալ Ադրբեջանը կարող է վկայակոչել այդ նորմն ու սեփական պատկերացումներով առաջ մղել գործընթացը։
Բաց մի թողեք
Միանգամից ասեք, որ մարդիկ իմանան, թե խաղաղությունն ինչ գին ունի․ Տեր-Աբրահամյան
Այսօր տեղի է ունենում այն մեծ ողբերգությունը, որը մենք անվանել ենք Պրահա 2. Բագրատ սրբազան
Ողջույնները ոչ մի արժեք չունեն․ Իշխան Սաղաթելյան