Բազում մաշկերի գնված, համացանցային գորավարությունները, դառնալով այդ մեծ ներբողմի ցանկալի երթուղիներ, բացվում են: Այս փուլում ամերիկյան արդարադատության նախարար Հարլենդը հայտարարել է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել RT–ի երկու աշխատակիցների՝ Կոնստանտին Կալաշնիկովի եւ Ելենա Աֆանասեւայի նկատմամբ:
Նրանք կասկածվում են փողերի լվացման եւ օտարերկրյա գործակալի գրանցման մասին օրենքը խախտելու մեջ:
Մամուլին հայտնի է դարձել, որ խոսքը 10 միլիոն դոլարի մասին է, որ RT-ն ներդրել է Թենեսի նահանգում գրանցված Teent Media հարթակը Միացյալ Նահանգներում ռուսաստանամետ հանրային կարծիք ձևավորելու եւ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփին աջակցելու նպատակով։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը բացահայտել է նաեւ RT-ի կողմից փաստացի վարձահրավիրված բլոգերների ինքնությունը՝ Թիմ Պուլ, Դեեւ Ռուբին, Բենի Ջոնսոն, Լորեն Սաուերեն եւ Թայլեր Հանսեն։
Նրանցից յուրաքանչյուրը սոցիալական մեդիայում մեկ միլիոնից ավելի բաժանորդ ունի։ Թիմ Պուլը մամուլին ասել է, որ իրենք խաբված են, Tenet Median ֆինանսավորման աղբյուրը գաղտնի է պահվել, եւ իրենք չէին կարող կասկածել, որ աշխատում են Ռուսաստանի օգտին։
Այս աղմկահարույց բացահայտմանը զուգահեռ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հրապարակել է ծավալուն զեկույց, որը նվիրված է Ռուսաստանի կողմից Իսրայելում իրականացվող տեղեկատվա-քարոզչական ազդեցությանը։ Ամերիկյան հատուկ ծառայությունը բացահայտել է, որ այդ նախագիծն անձամբ կառավարում է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիենկոն։
Քարոզչությունը տարվում է երկու ուղղությամբ՝ առաջինը՝ ամրապնդել վարչապետ Նաթանյահուի հանրային հեղինակությունը, եւ երկրորդը՝ ձևավորել ընկալում, որ Ռուսաստանն Ուկրաինայում պատերազմ է մղում նացիզմի եւ բռնապետության դեմ։
Որքանո՞վ է դա հաջողվել կամ հաջողվում, կամ իրականում ի՞նչ օգտակարություն ունի Tenet Media-ի հարթակը Դոնալդ Թրամփի նախընտրական արշավում՝ հատուկ ծառայությունները եւ ԱՄՆ արդարադատության նախարարությունը կբացահայտեն դատական գործընթացում, եթե, իհարկե, գործը հասնի դրան:
Այս դեպքում էականը գերտերությունների եւ ազդեցիկ պետությունների միջեւ տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների, կիբերմիջոցների եւ անգամ արհեստական բանականության կիրառմամբ տեղեկատվա-քարոզչական կամ հիբրիդային պատերազմի որոշ դրվագների հրապարակայնացումն է, որը հստակ ահազանգ է Հայաստանի եւ այդ կարգի այլ պետությունների համար։
Եթե ԱՄՆ-ը եւ Իսրայելը, որոնք ունեն կայացած, բազմափորձ եւ աշխարհով մեկ «շոշափուկներ» տարածող հատուկ ծառայություններ, կիբերանվտանգության արդիական համակարգ եւ զարգացած տեխնոլոգիաներ, բայց Պուտինի մեդիա-իմպերիային հաջողվում է «ճեղքեր գտնել» եւ ազդել հանրային կարծիքի վրա, ապա պատկերացնել կարելի է, թե այդ առումով որքան թշվառ է Հայաստանի եւ նրա կարգի այլ, հատկապես հետխորհրդային երկրների վիճակը։
Իհարկե, Արեւմուտքը եւ Իսրայելը «ճերմակ աղավնի» չեն, նրանք էլ իրենց հերթին ազդեցության սեփական հայեցակարգը, գործիքակազմը եւ միջոցներն ունեն։ Ռուսաստանն իր տարածքում սոցիալական մի քանի ցանցեր արգելափակել է եւ վերահսկում է բջջային կապի բոլոր հավելվածները։
Իսկ Հայաստա՞նը: Որեւէ մեկն զբաղվո՞ւմ է տեղեկատվա-քարոզչական անվտանգության հարցերով։ Եթե անգամ նման կառույց կա, ապա պետք է խոստովանել, որ այն ոչ արդյունավետ է գործում։
Բավական է հետեւել սոցիալական մեդիային, եւ պարզ կդառնա, որ հայկական վիրտուալ աշխարհում Ռուսաստանը, Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանը, Իլհամ Ալիեւը, նրանց սպասարկող մամուլը եւ թելեգրամ-ալիքները մշտապես եւ ամենուր ներկա են, մտել են մեր հանրային կյանք եւ մի շարք հարցերում եղանակ են ստեղծում։ Սա ավելի վտանգավոր է, քան առարկայական ագրեսիան։
Բաց մի թողեք
Մարտունիում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչներին
Ալիևը սո՞ւտ էր խոսել Հռոմում, թե՞ Ռուսաստանը գոհ չէ բանակցության ընթացքից
Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները պետք է վերանայեն իրենց մոտեցումները Հարավային Կովկասի նկատմամբ. ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի զեկույց