Հայկական կողմը հերթական անգամ փորձում է հասարակության կարծիքը շեղել իրական իրավիճակից։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Խաղաղության պայմանագրի և հաղորդակցությունների վերաբերյալ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին։
«Ադրբեջանի կողմից ներկայացված մեկնաբանություններին համարժեք պատասխան տալու փոխարեն հայկական կողմը փորձել է անտեսել խնդիրները՝ հանելով այն դրույթները, որոնք պետք է արտացոլվեին նախագծում։
Թեև նախագծի շատ դրույթներ, այսինքն՝ մոտավորապես 80%-ն արդեն համաձայնեցված է, որոշ դրույթներ դեռ մնում են։ Սակայն դա չի նշանակում, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի նախագծից չհամապատասխանող դրույթները բացառելով, ինչպես առաջարկում է հայկական կողմը։
Որպեսզի խաղաղության պայմանագիրը լինի կայուն և հաջող, նախագծում պետք է պարզաբանվեն մի շարք ուղղություններով երկու երկրների միջև եղած խնդրահարույց հարցերը»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Հիշեցեննք՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Խաղաղության պայմանագրում տեխնիկապես կա 16 հոդված, որից 13-ն ամբողջապես համաձայնեցված է, 3-ը՝ մասնակի:
«Այլ բան է, որ երբեմն ադրբեջանական կողմն այլ նախապայմաններ է փորձում ներառել ընդհանուր բանակցային գործընթացում։ Մեր մոտեցումն այն է, որ մենք օր առաջ կարող ենք արդեն համաձայնեցված տեքստը ստորագրել»,- ասել է Միրզոյանը՝ մանրամասնելով, որ այս պահին տեխնիկապես կա 16 հոդված, որից 13-ն ամբողջապես համաձայնեցված է, 3-ը՝ մասնակի համաձայնեցված։
Բաց մի թողեք
Տան տերը որոշել է ազատվել ծառերից՝ վայրենի, գռեհիկ ձևով. Լուսանկար
Ինչպես է ռուս պայմանագրայինը հասցրել դառնալ տրանսգենդեր
Արգելել են լվացվել, զրկել ջրից. Վարդանյանին խոշտանգելու, զրպարտելու փաստերով հայցեր են ներկայացվել Ադրբեջանի դատարան