Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․
«Համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար, առաջին հերթին, Հայաստանը պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որը ներկայումս վերաբերում է մեր երկրի նկատմամբ ունեցած տարածքային պահանջներին։
Թեև Հայաստանը տեղյակ է իր գրավոր և ստորագրված պարտավորությունների մասին՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող հաղորդակցությունների բացման վերաբերյալ, սակայն վերջին չորս տարիներին դրանք չի կատարել։ Ինչ վերաբերում է երկու երկրներում էլ գործընթացում օտարերկրյա մասնավոր ընկերության ներգրավման վերաբերյալ տեսակետներին, ապա պետք է նշել, որ Ադրբեջանը երբեք չի քննարկել իր տարածքներում երրորդ կողմի ներգրավվածությունը։ Եթե հայկական կողմն իրականում շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ, ապա պետք է կատարի իր պարտավորությունները»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի այսօրվա հայտարարություններին ի պատասխան։
Սա ևս մեկ անգամ փաստում է՝ Ադրբեջանը ոչ մի թուղթ չի ստորագրելու։ Մյուս կողմից էլ, մինչ ՀՀ ղեկավարությունը լռում է Ադրբեջանի տարածքային պահանջների, մեր երկիրը «Արևմտյան Ադրբեջան» կոչելու պետական քաղաքականության մասին, Ադրբեջանը շարունակում է դնել ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջ՝ դրանով իսկ ուղիղ միջամտելով ՀՀ ներքին գործերին»։
Բաց մի թողեք
Սեյրան Օհանյանի օրոք բանակում «կոռուպցիոն ռիսկերի» վերաբերյալ «բազմաթիվ հրապարակումների» մասին ժամանակին աղաղակում էր Ագնեսա Խամոյանը
Չարագործությունների ցանկը մեծ է ու խայտաբղետ, վկաների թիվը՝ չափից ավելի
Բաքուն «Զանգեզուրյան միջանցք» նախագծի ներքո ավանդաբար դիտարկում է նաև բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը