Մենք որ քննադատում ենք, չենք ասում, որ այս իշխանությունն անպայման պետք է հեռանա: Եթե այս իշխանությունը վերանայի իր քաղաքականությունը, ներողություն խնդրի իր սխալների համար և ապաշխարի, ճիշտ ուղու վրա կանգնի, թող մնա:
Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտարարել է Շիրակի թեմի առաջնորդ, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
«Բագրատ սրբազանը հայտարարում է, որ պետք է հեռանա, որովհետև իրենք հարատևում են իրենց սխալի և ստի, կեղծիքի մեջ: Այնպես չէ, որ մենք բացարձակ կերպով ասում ենք պետք է հեռանաք ու վեջ: Պետք է հեռանաք ու վերջ եթե ասում էլ ենք, նշանակում է, որ այլևս չենք հավատում, որ դուք ի վիճակի եք վերափոխվելու»,- ասել է Աջապահյանը:
Բաց մի թողեք
Հայաստանի վերաբերյալ ՌԴ ԱԴԾ ղեկավարի հայտարարությունը սուտ է ու մանիպուլյացիա. Ստանո
Նախկին նախագահների ուրվականներից չի կարող ազատվել Բագրատ սրբազանը. Աջապահյանը խոսել է շարժման անհաջողության մասին
«Նախկին թե ներկա» բանավեճի փոխարեն՝ ամենակարևոր հարցը. Վահե Հովհաննիսյան