Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն БРИКС և БРИКС+ երկրների անվտանգության հարցերով պատասխանատու բարձր ներկայացուցիչների հանդիպման շրջանակում երկկողմ աշխատանքային հանդիպում է ունեցել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ:
Ըստ Mehr-ի՝ Շոյգուն ասել է, որ իր երկիրը հավատարիմ է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին։
«Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի վերաբերյալ Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին, և Մոսկվայի քաղաքականությունն այս հարցում չի փոխվել»,- մեջբերում է իրանական գործակալությունը Շոյգուի հայտարարությունը։
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները, այդ թվում՝ «Թասնիմ» գործակալությունը, որը մոտ է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ), հայտնել էին՝ Թեհրանը դժգոհ է, որ Ռուսաստանը ակտիվորեն աջակցում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ին: Գործակալությունը հայտնել է, որ Իրանը, որը նախկինում դեմ էր նախագծին, «դիվանագիտական քայլեր է ձեռնարկել ռուսական կողմին համապատասխան ուղերձ փոխանցելու համար»։

Բաց մի թողեք
Լուկաշենկոն այլևս հայկական կոնյակ չի խմում
Չոռնի՝ Գագիկ Բեգլարյանի սեփականությունն ու իշխանությունը
«Դու տղամա՞րդ ես, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովին է մեջբերել Փաշինյանին արձագանքելիս