05/10/2024

Բլինկենն ի՞նչ առաջարկներ է ներկայացրել կողմերին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 23-ին Նյու-Յորքում կհանդիպի Միացյալ Նահանգների առաջատար ընկերությունների ղեկավարների հետ: Financial Times-ի տեղեկություններով, այդ բանակցություններին կհաջորդի ԱՄՆ-Թուրքիա գործարար խորհրդի նիստ:

Մամուլում տեղեկություն կա, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 23-ին Նյու-Յորքում կհանդիպի Միացյալ Նահանգների առաջատար ընկերությունների ղեկավարների հետ: Financial Times-ի տեղեկություններով, այդ բանակցություններին կհաջորդի ԱՄՆ-Թուրքիա գործարար խորհրդի նիստ:

Թուրքիայի տնտեսությունը ներդրումների խիստ կարիք ունի: Մեկնաբաններն Էրդողանի քաղաքական ծրագրերի հաջողությունը պայմանավորում են նրանով, թե որքանով նա կկարողանա վերակենդանացնել «խունկ շմչող» տնտեսությունը:

Էրդողանի ԱՄՆ կատարելիք այցի մասին տեղեկատվությունը խիստ ուշագրավ է երկու կարևոր իրադարձության համատեքստում: Հայտնի է դարձել, որ Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության տնօրեն Իբրահիմ Քալընը, որը նախկինում Էրդողանի գլխավոր խորհրդականն էր, Անկարայում ընդունել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի առաջնորդին:

Տեղեկատվության կառուցվածքը թույլ է տալիս եզրակացնել, որ Քալընը զրուցակցին հորդորել է ընդունել Գազայում կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի ներկայացրած առաջարկությունները, մինչդեռ վերջինս հակադարձել է, որ համաձայնությունը ձախողում է Իսրայելը՝ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևով սահմանված շրջանակներից դուրս նախապայմաններ առաջադրելով:

Տեղեկատվության կառուցվածքը թույլ է տալիս եզրակացնել, որ Քալընը զրուցակցին հորդորել է ընդունել Գազայում կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի ներկայացրած առաջարկությունները, մինչդեռ զրուցակիցը հակադարձել է, որ համաձայնությունը ձախողում է Իսրայելը՝ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևով սահմանված շրջանակներից դուրս նախապայմաններ առաջադրելով:

Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության տնօրենի եւ ՀԱՄԱՍ-ի քաղաքական թեւի առաջնորդի հանդիպումը հուշում է, որ Անկարան ներգրավվում է արաբա-իսրայելական կարգավորմանը՝ որպես ՀԱՄԱՍ-ի նկատմամբ ավելի արդյունավետ ազդեցություն ունեցող կողմ:

Ինչ վերաբերում է Քըլըչի Բաքու այցին, ապա այն, հավանաբար, կապված է Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հեռախոսազրույցների հետ: Բլինկենն ի՞նչ առաջարկներ է ներկայացրել կողմերին՝ բարդ է կանխատեսել:

Ակնհայտ է, կարծես, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձգտում է Միացյալ Նահանգներ մեկնել քաղաքական լուրջ «կապիտալով» կամ ԱՄՆ-ը Թուրքիայի տնտեսության առողջացմանն օժանդակելու խնդիրը պայմանավորել է արաբա-իսրայելական, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական կարգավորումներին Անկարայի դրական միջամտությամբ: Էրդողանը կցանկանա՞ և կկարողանա՞ «կոտրել» Ալիևին, պարզ կլինի միայն ժամանակի ընթացքում: