Զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի կողմից արձակված անզգույշ կրակոցից վիրավորվել է զինծառայող․ հանգամանքները պարզվում են նախաքննությամբ:
Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն:
«2024թ. սեպտեմբերի 15–ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից ստացվել է հաղորդում ՀՀ ՊՆ N զորամասում ժամկետային զինծառայողի կողմից հրազենային վնասվածք ստանալու վերաբերյալ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդված 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ (Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը)։
Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին, որի կողմից կատարվել են անհետաձգելի քննչական և վարութային բազմաթիվ գործողություններ։ Մասնավորապես, զննվել է դեպքի վայրը, առգրավվել անհարժեշտ հետքեր ու առարկաներ, նշանակել փորձաքննություններ և հարցաքննվել են մի շարք անձինք։
Վարույթի շրջանակներում տվյալներ են ստացվել այն մասին, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 18:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար ինքնաձիգից արձակել է մեկ կրակոց, ինչի հետևանքով մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող գլխի հետնամասի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել հոսպիտալ։
Բուժհաստատությունից ստացված տեղեկատվությամբ՝ զինծառայողը վիրահատվել է, ներկա պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանգամանքները լիարժեքորեն պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Քննչական կոմիտեն նաև հայտնել է, որ զանգվածային լրատվության առանձին միջոցներում հրապարակված տեղեկատվությունն առ այն, որ մարտական դիրքում ժամկետային երկու զինծառայող կրակել են միմյանց վրա, իրականությանը չեն համապատասխանում։
Բաց մի թողեք
Տան տերը որոշել է ազատվել ծառերից՝ վայրենի, գռեհիկ ձևով. Լուսանկար
Ինչպես է ռուս պայմանագրայինը հասցրել դառնալ տրանսգենդեր
Արգելել են լվացվել, զրկել ջրից. Վարդանյանին խոշտանգելու, զրպարտելու փաստերով հայցեր են ներկայացվել Ադրբեջանի դատարան