Քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Քննչական կոմիտեի՝ ավելի վաղ հրապարակած հաղորդագրությանը:
«Որ ասում էի՝ Ռուսաստանի կողմից Հայաստանում զինված ահաբեկչություն են նախապատրաստում իշխանությունը բռնի զավթելու նպատակով, որոշ ֆեյսբուքցիներ (անկեղծ հիմա չեմ հիշում՝ կոնկրետ ովքեր էին) դրանից ամիսներ անց չարախնդում էին, թե «Միսկարյան, բա ուր են տեռորիստները»: Իբր, ես հանրությանը մոլորեցնում էի ու ահաբեկում կեղծ լուրերով:
Էս էն տեռորիստները»,- գրել է Միսկարյանը՝ կցելով տեղեկության տեսապատճենը:

ԱԱԾ-ի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին:
Ամսական 220 հազար ռուբլով հավաքագրել են ԼՂ-ի նախկին բնակիչներ և ՀՀ քաղաքացիներ, ուղարկվել ՌԴ՝ նոր զենքերի ծանոթանալու, դրանց կիրառումը ուսուցանելու համար:
Նշված արարքը կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը ձերբակալվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Բաց մի թողեք
Ժողովուրդը ինչ որոշի՝ ես կընդունեմ. Նիկոլ Փաշինյանը քվեարկել է
Քվեարկել եմ հանուն վերակառուցվող Հայաստանի․ Նարեկ Կարապետյան
Կատարեցինք մեր ընտրությունը՝ աղոթքով ու հայցով. Գարեգին Բ. Տեսանյութ