Սեպտեմբերի 18-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները և ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա:
Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել մի քաղաքացուց, որը հայտնել է, որ ժամը 20:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Անիտա Հ.-ի բնակության վայրի շենքին է մոտեցել սև գույնի «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենա, որի միջից իջել է մի քաղաքացի, բռնություն կիրառել Անիտա Հ.-ի նկատմամբ, ծեծի ենթարկել, քաշել մազերից և տարել դեպի ավտոմեքենան:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ արարքը կատարել է Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Մարտին Ա.-ն, իսկ ավտոմեքենայում եղել է նաև ոմն Արմանը:
Դեպքի փաստով սպանության փորձ, անձի առևանգում և մարմնական վնասվածքներ պատճառելու հատկանիշներով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանները Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են՝ ոմն Արմանը Երևանի բնակիչ, 42-ամյա Արման Պ.-ն է: Ժամերի ընթացքում ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ կասկածյալ Մարտին Ա.-ն գտնվում է Ծարավ Աղբյուր փողոցում: Նրան հայտնաբերել են, անձին առևանգելու և ֆիզիկական ներգործություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել, տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին:
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ նրան տեղափոխել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:
Բաց մի թողեք
Կրակոցներ Արարատի մարզում, կա վիրավոր. կասկածյալը համայնքի նախկին ղեկավարի ապօրինի որդին է
Մարդու առևանգման դեպք՝ Երևանում․ պարտքի համար 29-ամյա տղամարդուն սեփական ավտոմեքենայով առևանգել են
Վանաձորի նախկին քաղաքապետը, նրա դատավոր որդին և այլ փոխկապակցված անձինք հրավիրվել են դատախազություն